«Վերջին զանգ». Տուգանային հրապարակ է տարվել 67 մեքենա - «Բավրա» մաքսակետի պետի և ՍՊԸ-ի տնօրենի ձերբակալությունը՝ տեսանյութով - Սկանդալային լուսանկար ՆԱՏՕ-ի գագաթաժողովից (լուսանկար) - Արմենին անվանակոչել էին արցախյան պատերազմում զոհված հորեղբոր անունով․ մանրամասներ - ՀՀ վարչապետը մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին (ֆոտո) - Ուշադրություն․ որոնվում է տեսանյութում պատկերված կինը - Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել - 13-ամյա երեխան կամրջից վայր է ընկել և մահացել. քննություն է տարվում - Ձերբակալվել են «Բավրա» մաքսակետի պետը և մաքսային բրոքերական ՍՊԸ-ի տնօրենը - Առանձին վայրերում կա կարկուտի հավանականություն

Մեր կորուստները իշխանական համակարգի ընդհանուր անճարակ ու բարոյազուրկ վիճակի արդյունք են


Arman-meliqyan

Սահմանին տիրող իրավիճակի շուրջ NWESPRESS.am-ը զրուցել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ:
Պարոն Մելիքյան, Ամանորի նախաշեմին կարծես ամեն տարի սահմանին լարվածություն է նկատվում, սակայն կարծիք կա նաև, որ այս անգամ Ադրբեջանն արձագանքել է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի փոխզիջումների մասին արված հայտարարությանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք Դուք իրավիճակը:

Կարծում եմ, որ նման դիվերսիոն գործողություններն ավելի շուտ Ադրբեջանի կողմից վարվող քաղաքկանության բաղադրատարրը հանդիսացող հոգեբանական պատերազմի մաս են: Հատկապես Ամանորի նախաշեմին մեզ հասցված մարդկային կորուստները Հայաստան-Ադրբեջան սահմանին կարող են խորացնել անկումնային տրամադրությունները հասարակության, բանակի մեջ և նվազեցնել մեր ընդհանուր մարտունակությունը: Այդուհանդերձ, կարող եմ ասել, որ մեր այս կարգի ցավալի կորուստներն առավելապես ՀՀ կողմից վարվող անարդյունավետ արտաքին քաղաքականության հետևանքն են:

Հնարավո՞ր է արդյոք իրավիճակի սրացում, կարող է այս լարվածությունը վերածվել մեծամասշտաբ ռազմական գործողությունների:

Թեև Բաքվի համար դա անչափ ռիսկային քայլ կլինի, այնուամենայնիվ լիովին դրա հնարավորությունը չի կարելի բացառել: Մեր իշխանական համակարգի ընդհանուր անճարակ ու բարոյազուրկ վիճակը, խելամիտ արտաքին քաղաքականության բացակայությունը մեզ շատ խոցելի են դարձնում: Ադրբեջանի գործող վարչակազմի համար այս ամենը մեծ գայթակղություն է պարունակում՝ հարցն ուժային մեթոդներով լուծելու առումով:

Կհաջողվի՞ արդյոք միջազգային հանրությանը կողմերին պարտադրել խաղաղություն, թե՞ այս խնդիրը, ինչպես շրջանառվում է քաղաքական դաշտում, այնուամենայնիվ հայ-թուրքական խնդիր է, որտեղ դրսի միջամտություններին հավատալը՝ խաբկանք է:

Չեմ կարծում, որ խաղաղություն պարտադրելու մեթոդն արդյունավետ կլինի: Սակայն իրավիճակն այնպիսին է, որ կամ մենք ինքներս կսթափվենք ու իրադարձությունների, մեզ համար այս անբարենպաստ, ընթացքը կկասեցնենք, կամ էլ մեզ մի այնպիսի «լուծում» կպարտադրվի, որը հավասարազոր կլինի կապիտուլյացիայի:
Ի վերջո, ինչպե՞ս եք գնահատում այս պահին իրավիճակն ու ի՞նչ լուծում եք տեսնում:

Ապրիլյան պատերազմի արդյունքում մեր դիրքերը բանակցային սեղանի շուրջ զգալիորեն թուլացել են, իսկ դրան զուգահեռ էլ հակամարտ կողմերի զինված ուժերի շփման գծում աճելու է հակառակորդի ակտիվությունը:

NEWSPRESS.am