Ես ուզում եմ, որ մեր հայ ժողովրդի մեջ շատ լինեն Ղուկաս Ուլիխանյանի նման մարդիկ. (տեսանյութ) - Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի մասին շրջանառվող լուրը հերյուրանք է - Աչքը չեմ թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս - Տարածաշրջանում պատերազմ զսպողը զինվորն է. Սերժ Սարգսյան - Ղուկաս Ուլիխանյանն իր նպաստն է բերելու առողջապահական համակարգի բարելավմանը (տեսանյութ) - Սամվել Բաբայանն ընդունել է իրենց առնչությունը ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը. դատախազություն - Ինչո՞ւ մենք չենք կարող լավ երկիր ունենալ, ինչո՞ւ ուրիշները կարող են, մենք՝ ոչ. վարչապետ (լուսանկարներ) - Նոր Գեղիում պայթյունի պատճառների փորձաքննություն կիրականացվի - Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ-ականների ուղեկցությամբ այցելել է Անդրանիկ Մարգարյանի շիրիմին (լուսանկարներ) - Ինչո՞ւ է բարբաջում իշխանության կողմից ուղարկված «բամբիռ» Իսագուլյանը

Գնահատում ենք որպես սադրանք. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի արձագանքը


havaqakan-anvtangutyan-paymanagir-kazmakerputyun-glxavor-qartughar-nikolay-bordyuj-haytararautyun-taracel-hakarakord-diverson-porcimasin-sadranq

ՀԱՊԿ քարտուղարությունում մեծ տագնապով ընդունեցին Հայաստանի Հանրապետության Չինարի գյուղի մոտակայքում տեղի ունեցած զինված միջադեպի մասին լուրը: Այդ մասին ասված է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության կայքում:

«ՀԱՊԿ անդամ պետության երկրի տարածքում այդ գործողությունների իրականացումը դիտարկում ենք որպես սադրանք՝ հատկապես այս տարի ապրիլին ծանր զինատեսակների և զրահատեխնիկայի օգտագործմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցած բավականին ծանր միջադեպի ֆոնին:

Թվում էր, որ երկու կողմի, ինչպես նաև մի շարք երկրների առաջնորդների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի շնորհիվ կարգավորման գործընթացը վերջապես ավելի ակտիվ կընթանա: Սակայն, վերջին շրջանում տարածաշրջանից եկող հաղորդագրությունները՝ հրադադարի պահպանման խախտումների վերաբերյալ, ավելին՝ դեկտեմբերի 29-ի հերթական միջադեպը, որը բերեց զինծառայողների մահվան, լուրջ մտահոգության առիթ է տալիս», —  ասված է Բորդյուժայի հայտարարության մեջ: