Սիսիան-Երևան ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհից - «Հայը պաշտում է չալաղաչը, դրա համար էլ էս օրին ենք». հավատի ու եկեղեցու վերականգնում է պահանջում Շիրակի թեմի առաջնորդը (ֆոտո) - ԵՊՀ ուսանողին մեղադրանք է առաջադրվել սպանության, ծանր մարմնական վնաս պատճառելու համար - Առողջական խնդիրներ ունեցող 2 զինծառայող ազատվել է ծառայությունից. ՀՔԱՎԳ - Հոսպիտալում մահացել է ծանր վիրավոր զինվորը - Մահացել է Առողջապահության նախարարի կինը - Ավանդների փոխհատուցմա՞մբ մտահոգ, թե՞ նախընտրական PR - «Վարչապետը քրեաօլիգարխիկ համակարգի զոհը դարձավ» - Խոշոր վթար՝ Կոմիտասի պողոտայում. կան տուժածներ - Իրադրությունն առաջնագծում

Ամոթ է, պարոն նախարար, երբ անգլիական մամուլը գրում է` «Անարգանք Հայաստանում». Red Eagles


hayastan-azgayin-havaqakan-manchester-yuniter-kisapashtpan-henrik-mxitaryan-cucadrac-khaghn-ynddem-westham

Red Eagles ֆուտբոլային ֆան ակումբը բաց նամակ է գրել Հայաստանի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը, որում, մասնավորապես ասված է.

««Մխիթարյանը Հայաստանի հավաքականի հետ ոչնչի չի հասել, որի համար տեղ գտնի լավագույն մարզիկների 10-յակում», «Ֆուտբոլի Հայաստանի Ազգային հավաքականը ոչինչ չի արել, մեր երկրի պատիվը չի բարձրացրել, որի համար Մխիթարյանը…»… Դատարկախոսություններ, որոնցով որոշ մարդիկ փորձում են իրենց համար հոգու մխիթարանք գտնել ու արդարանալ, թե ինչու Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը այդպես էլ չի հայտնվում տարվա լավագույն մարզիկների 10-յակում: Ֆուտբոլը մարզաձև չէ՞, ինչ է: Մխիթարյանը մարզիկ չէ՞: Կանոններ ունե՞ք: Կանոնները կարելի է վերանայել, իսկ Մխիթարյան մենք մոտակա տասնամյակներում հազիվ թե ունենանք, բա էլ ե՞րբ եք մեծարելու նրան: Ի դեպ` միանգամայն արժանի ու վաստակած մեծարանքով:

Արդեն սովորական դարձած երևույթ է` ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը համառորեն չի ցանկանում ընդունել, որ աշխարհում և Հայաստանում համար 1 մարզաձևը ֆուտբոլն է, հետո նոր մյուսները: Երբ ՀՀ սպորտի նախկին նախարարին լրագրողը հարցրել էր` ինչպե՞ս եք պատրաստվում ուշադրություն դարձնել հայկական ֆուտբոլին, նախարար Գաբրիելյանը պատասխանել էր, որ ինքը կշարունակի երկրպագել Հայաստանի հավաքականին: Փառահեղ պատասխան է, ինչ խոսք: Հրաչյա Ռոստոմյանն էլ փորձեց սեփական նախաձեռնությամբ ինչ-որ բան ասել ֆուտբոլի մասին: Բայց, պարո´ն նախարար, չեք կարծո՞ւմ, որ ֆուտբոլին ուշադրություն դարձնելուց, ինչ-որ մասնագետներ հրավիրելուց առաջ պետք է անձնային հարաբերություններն ու սպորտը տարանջատել: Սպորտի նախարարության ու Օլիմպիական կոմիտեի վատ հարաբերությունները ՀՖՖ-ի հետ ոչ մեկի համար գաղտնիք չեն, բայց կան անհերքելի ճշմարտություններ, որոնք դրանից չպետք է խամրեն:

Կանգնեցրեք ցանկացած պատահական անցորդի ու հարցրեք` ո՞վ է լավագույն սպորտսմենը Հայաստանում: Առաջին հերթին հնչելու է Մխիթարյանի ազգանունը, հետո նոր` մյուսների: Հարցրեք` ով է ամենասիրելի սպորտսմենը: Դարձյալ` առաջինը Մխիթարյան, հետո` մյուսներ: Մյուսներն էլ, ի դեպ մի մեծ թիվ չեն կազմում:

Ի՞նչ խոսք, Արթուր Ալեքսանյանը միանշանակ արժանի էր լավագույնի կոչմանը, Օլիմպիական խաղերից մեդալներ բերած մեր մյուս 3 մարզիկները` նույնպես: Չնսեմացնենք որևէ մեկին: Պարզապես ասացեք խնդրեմ, այդ անհայտ Մարզական լրագրողների ֆեդերացիայում միթե՞ հնարավոր է նման համերաշխություն, որ բոլորը մտածեն այնպես, ինչպես մեր սպորտի նախարարությունը: Չէ՞ որ, հարգելի անհայտ լրագրողներ, դուք էլ բոլորի պես առավոտից երեկո գրում եք Հենոյի մասին ու նրանով ռեյտինգներ լրացնում:

Հայ ֆուտբոլասերների բարկությունը հազիվ էր սկսել հանդարտվել Հենրիխ Մխիթարյանի` տարվա լավագույն մարզիկների 10-յակում ընդգրկված չլինելու կապակցությամբ, երբ կրքերը նորից թեժացան: Այս անգամ` անգլիական կողմից: Ամոթ է, պարոն նախարար, մարզական լրագրողների ֆեդերացիա և այլք, երբ անգլիական մամուլը գրում է` «Անարգանք Հայաստանում»: Իսկ անտեսելը մեկին, որին ծափահարել են և դեռ ծափահարելու են մեծ մարզադաշտեր, իսկապես անարգանք է: Նախ և առաջ` սեփական անձի նկատմամբ, հետո միայն մարզիկի, մարզասերների ու ողջ ազգի:

Գուցե ժամանա՞կն է արդարամտությունը վերականգնելու ու արհեստականորեն ստեղծած կանոնները վերանայելու: Գուցե ժամանա՞կն է հասկանալու, որ Հենրիխ Մխիթարյանն ամեն օր է այս երկրի համար ինչ-որ բան անում: Ու դուք էլ ամեն օր եք պատերի տակ հպարտանում Մխիթարյանով: Մի վախեցեք այդ մասին բարձրաձայնել»: