Ազգի կեսը՝ պատգամավոր - Մուհամեդը չի գնում լեռան մոտ․ մամուլը դարձել է մարտադաշտ - Խնդրում ենք դիտարկել Հայաստան-Վրաստան սահմանային գոտում ազատ տնտեսական գոտու ձևավորման հնարավորությունը. նամակ վարչապետին - «Երդվելիս ես զգացի զինվորական կոչվելու ողջ պատասխանատվությունը». նորակոչիկ - Արտաշատցիներն ուզում են իրենց մահով մեռնել - Նոր ահազանգ ներկրման խոչընդոտի մասին. ՊԵԿ-ը թույլ չի տալիս ներկրում իրականացնել. Նիկոլ Փաշինյան - Ադրբեջանի տարածած տեքստը դիվերսիոն ներթափանցման փորձի մասին հորինվածք է. ԱՀ ՊԲ - Իգնատի Առաքելյանը Սերգո Կարապետյանին գերազանցեց - Րաֆֆի Հովհաննիսյանին ասելիք չունեմ. մենք այլևս ընկերներ չենք. Զարուհի Փոստանջյան - NEWSPRESS.am-ի հիմնադիր Արիանա Հովսեփյանը պաշտոնապես դարձավ IPI միջազգային հեղինակավոր կազմակերպության խորհրդի անդամ

Հրդեհվել է դեպի Արցախ զինվորներ տեղափոխող քաղաքացիական ավտոբուս


hrdeh 5

Այսօր ժամը 16:00-ի սահմաններում Վայքի տարածաշրջանում՝ Երասխ գյուղի մոտակայքում հրդեհվել է դեպի Արցախ զինվորներ տեղափոխող քաղաքացիական ավտոբուս:

Այս մասին լուրը NEWPRESS.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ՊՆ նախարարությունից: Զոհեր և վիրավորներ չկան: Ականատեսների վկայությամբ այրվել են զինվորներին պատկանող անհատական օգտագործման իրեր:

Վարորդը կանգնեցրել է մեքենան, մարդիկ իջել են: Զինվորներին տեղափոխել է մեկ այլ ավտոբուս, որն ուղարկվել է նրանց հետևից:

Ավելի ուշ` ԱԻՆ-ը հայտնել է, որ այսօր ժամը 15.55-ին տեղեկություն են ստացել, որ Արարատի մարզի Երասխավան գյուղի մոտակայքում այրվում է ավտոբուս: «Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Երասխ ավտոճանապարհի 69-րդ կմ-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.24-ին, մարվել` 16.50-ին: Այրվել է «Mitsubishi Rosa» մակնիշի 23 OU 437 պետհամարանիշով ավտոբուսն՝ ամբողջությամբ (վարորդ՝ 1971 թ. ծնված Հ. Ս.)»: