ՆԱՏՕ-ն կոչ է անում խուսափել ԼՂ-ում իրավիճակի սրումից - Հայ դիրքապահները միջդիրքային տարածքում ադրբեջանցի կապիտանի դիակ են հայտնաբերել - Հայ երիտասարդը ծաղրում է Կրաշենիննիկովային (վիդեո) - Դիլիջանի «ձեռնադրված» քաղաքապետի համար ճանապարհները մաքրելը պատվից ցածր է (լուսանկարներ) - Արտակարգ դեպք՝ Վանաձորում. գնացքը վրաերթի է ենթարկել երիտասարդի, նա ողջ է մնացել. Shamshyan.com (լուսանկարներ) - Սերժ Սարգսյանը մեկնում է Բելգիա - Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում - Գեներալ Ռատկո Մլադիչը դատապարտվեց ցմահ ազատազրկման․ նա մեղադրվում էր ցեղասպանություն կազմակերպելու մեջ - Նիգերիայում 17-ամյա մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն, ինչի արդյունքում զոհվել է 50 մարդ - Շատերի կոկորդում կանգնում է հացը, քանի որ դրսում թափառում են սոված մանուկները

Ախր Քեթրինի Միհրանի առաքիչից ի՞նչ համայնքապետ (լուսանկարներ)


qanaqer-qeytun-varchakan-shrjan-gekavar-hatisyanartak-dzmanamaqrman-ashxatanqner-qetrin-mihranivarordic-hanrapetakan-kusakcutyun-qaxaqapet-margaryan

Ձյան առաջին տեղումների հետ բոլոր շրջանների օրակարգային թիվ մեկ խնդիրը դառնում է ու մինչև ձմռան ավարտ այդպես էլ մնում է ձնամաքրման աշխատանքները: Համենայնդեպս, «Շարունակում ենք ձնամաքրման աշխատանքները» կայքէջային «ստատուսները» դառնում են բոլոր վարչական շրջանների կարգախոսները, և մնում որպես այդպիսին մինչև գարնան ձնհալը:

Մի խոսքով` ձնամաքրման աշխատանքները կարգախոսից այն կողմ չեն անցնում:

Օրինակ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կայքէջում հայտնված՝ մեջբերում ենք. «Վարչական շրջանում շարունակվում են ձնամաքրման և սառցե շերտի հեռացման աշխատանքները» ֆեյսբուքյան ստատուսի տակ բավականին «խոսուն գործ» էր ներկայացված. կայքէջում զետեղված նկարները պատմում են, թե ինչպես երկու երիտասարդ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր թաղամասերում մաքրում են «Երևան» ձուլվածքով նստարանները (նկարները` տարբեր ռակուրսից): Իհարկե, նաև ականատեսներ են եղել, որ ևս երկու երիտասարդ էլ որոշ մայթերին աղ ու ավազ են ցանել, և միայն այդքանը…

cyanarajin-teghumnerihet-bolor-shrjanner-orakargayin-tivmek-xndirn-darnumumnum-minchev-dzmranavart-mnum-maqrmanashxatanq-qanaqer-zeytun-taghapet-4

cyanarajin-teghumnerihet-bolor-shrjanner-orakargayin-tivmek-xndirn-darnumumnum-minchev-dzmranavart-mnum-maqrmanashxatanq-qanaqer-zeytun-taghapet-3

cyanarajin-teghumnerihet-bolor-shrjanner-orakargayin-tivmek-xndirn-darnumumnum-minchev-dzmranavart-mnum-maqrmanashxatanq-qanaqer-zeytun-taghapet-2

cyanarajin-teghumnerihet-bolor-shrjanner-orakargayin-tivmek-xndirn-darnumumnum-minchev-dzmranavart-mnum-maqrmanashxatanq-qanaqer-zeytun-taghapet

Ու մինչ տղաները մաքրում են նստարանի ձյունը, օրինակ՝ Քանաքեռի Ծարավ Աղբյուր փողոցը շարունակում է մնալ բավականին հաստ սառցե շերտի տակ: Եվ ոչ միայն Ծարավ Աղբյուրը…

cyanarajin-teghumnerihet-bolor-shrjanner-orakargayin-tivmek-xndirn-darnumumnum-minchev-dzmranavart-mnum-maqrmanashxatanq-qanaqer-zeytun-taghapet-5

Սա արդեն լրիվ ծաղր է` քանաքեռցու, զեյթունցու և, ընդհանրապես, բոլոր նրանց նկատմամբ, ում ամենօրյա ճանապարհն անցնում է այս վարչական շրջանով:

Տպավորությունն այնպիսին է, թե վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանը թքած ունի, կամ, ավելի մեղմ ձևակերպմամբ, արհամարհում է քաղաքապետի հանձնարարականն առ այն, որ յուրաքանչյուր վարչական շրջանի ղեկավար պետք է ինքը ձեռնամուխ լինի իր շրջանի ձնամաքրման աշխատանքներին:

cyanarajin-teghumnerihet-bolor-shrjanner-orakargayin-tivmek-xndirn-darnumumnum-minchev-dzmranavart-mnum-maqrmanashxatanq-qanaqer-zeytun-taghapet-6

Թե ինչո՞ւ այդ աշխատանքները պատշաճ չեն կատարվում, և ինչո՞ւ են քաղաքապետի հանձնարարականներն անցել Արտակ Հանիսյանի ականջի կողքով, այս հարցը նրան ուղղելը պարզապես անիմաստ է. վերջինս կա′մ կպատասխանի, թե այս պահին իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ, և կա′մ` ինչպես միշտ, իրեն հատուկ ոճով, ոչինչ չի պատասխանի:

cyanarajin-teghumnerihet-bolor-shrjanner-orakargayin-tivmek-xndirn-darnumumnum-minchev-dzmranavart-mnum-maqrmanashxatanq-qanaqer-zeytun-taghapet-7

Նկատենք, որ պաշտոնավարման օրից` Արտակ Հանիսյանը չի պատասխանել իր ղեկավարած համայնքին վերաբերող որևէ հարցի, և ամեն անգամ հորդորել է, որ հարցերն իրեն գրավոր ուղղենք` առանց որևէ բացառության:

Արտակ Հանիսյանի նման պահվածքը թերևս ստանում է իր բացատրությունը, երբ ծանոթանում ես նրա կենսագրությանը: Քչերը գիտեն, շատերը` ոչ, որ Հանիսյանը եղել Քեթրինի Միհրանի աշխատողը, իսկ ավելի կոնկրետ` «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ում՝ որպես առաքիչ-վարորդ: Միևնույն ժամանակ, նա 2009 թվականին ՀՀԿ ցուցակում զբաղեցրել է ոչ այնքան պատվավոր 77-րդ հորիզոնականը: Ու չի բացառվում, որ այս հորիզոնականից թռիչքը դեպի վարչական շրջանի ղեկավար, կատարվել է Միհրան Պողոսյանի անմիջական միջնորդությամբ: Այստեղ հարց է ծագում նաև, թե այդ ի՞նչ եղանակով և ինչպե՞ս է սիրաշահել Հանիսյանը Քեթրինի Միհրանին, կամ ինչ ծառայություն է մատուցել նրան, որ արժանացել է Միհրանի «սիրառատ» վերաբերմունքին…

cyanarajin-teghumnerihet-bolor-shrjanner-orakargayin-tivmek-xndirn-darnumumnum-minchev-dzmranavart-mnum-maqrmanashxatanq-qanaqer-zeytun-taghapet-8

cyanarajin-teghumnerihet-bolor-shrjanner-orakargayin-tivmek-xndirn-darnumumnum-minchev-dzmranavart-mnum-maqrmanashxatanq-qanaqer-zeytun-taghapet-9

Թեև կան պարզաբանումներ, ըստ որոնց` Արտակ Հանիսյանն այն ժամանակ եղել է նաև Քանաքեռ-Զեյթուն համայնքի ավագանու անդամ, սակայն համաձայնեք, որ վարորդից` վարչական շրջանի ղեկավար, ո′չ մեկ և ո′չ էլ նույնիսկ երկու քայլ է: Դրան հասնելու համար` հարկավոր է անցած ճանապարհ ունենալ, իսկ Հանիսյանի անցած ճանապարհը սահմանափակվում է «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ի ցանցում բանանի ու այլ ապրանքատեսակների առաքումներ կատարելով: Ու համոզված ենք` որպես վարորդ՝ նա իր ճանապարհի սառցաշերտը չմաքրող ղեկավարին հաստատ հայհոյել է` չենթադրելով, որ մի օր էլ իրեն են հայհոյելու:

 

NEWSPRESS.am