Ադրբեջանական հատուկ ջոկատայինների կողմից ձեռնարկվել է դիվերսիոն ներթափանցման փորձ - Շահեն Հարությունյանին պատասխանատվության ենթարկելու երկու հայցերը կքննվեն մեկ վարույթում - Ադրբեջանի համար երևակայական «հաջողություններ» հորինելն ու դրանցով ոգևորվելը դարձել է կենսաձև - Մեքենան բախվել է պատին, կան վիրավորներ և մեկ զոհ - Բաքվի հերթական «դիվերսիոն» խեղկատակությունը - Հրազդանի քաղաքապետը ձեռքը տարել է քաղաքի բյուջեին - Տարոն Մարգարյանը Երևանի վարչական շրջանների ղեկավարներ է նշանակել - Արտակարգ դեպք Լոռու մարզում. հայրը հայտնաբերել է կախված տղային և կարողացել փրկել նրան․ Shamshyan.com - Սեռական հարաբերություն՝ 16 տարին չլրացած անձի հետ. հետախուզվողը կալանավորվել է (տեսանյութ) - Ադրբեջանը փորձում է ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն. Արցախի ՊԲ

Արմավիրի քաղաքապետի չլուտ-չփլաղ տոնածառը (լուսանկար)


marzarmavir-hoktemberyan-qaxaqapet-ruben-xlghatyan-qaghaqapetaran-shenqarjev-teghadrvac-tonacar-verlucakan-hraparakum-lusankarner

Ամանորի տոներն են մոտենում. Հանրապետության գրեթե բոլոր բնակավայրերում տոնածառեր են դրված, զարդարված, միջոցառումներ են անցկացվում։ Բոլոր ուրախ տոնածառերի շարքում առանձնանում է Արմավիրի մարզպետ Ռուբեն Խլղաթյանի միայնակ տոնածառը, որի նկարները խմբագրություն էր ուղարկել Արմավիրի քաղաքացիներից մեկը։

Պարզվում է` արդեն 3 օր է՝ Ռուբեն Խլղաթյանն Արմավիրի քաղաքապետարանի բակի կենտրոնում բերել-տնկել է խեղճ տոնածառը, որին առանց խղճահարության նայել հնարավոր չէ։ Երևի Արմավիրի քաղաքապետը շատ երկար է ման եկել, որ խղճահարություն առաջացնող եղևնի գտնի և ժանգոտած տակդիր, որոնց նայելուց որևէ արմավիրցու մոտ Ամանորի տրամադրություն չի առաջանում։

Երևի մտածված է արել, որպեսզի արմավիրցիների ամանորյա սեղանը համեստ լինի, ուրախ տրամադրությունները երկար չշարունակվեն և ամենակարևորը՝ նոր տարում մտածեն անցավոր կյանքի մասին, ոչ թե կյանքի հաճույքների։ Իսկ ի՞նչն է փոխել ուրախությունների քաղաքի քաղաքապետին։

Հիշեցնենք, որ Արմավիրի քաղաքապետը ժամանակ առաջ Քաշաթաղում որս անելիս մեքենայով պայթել էր ականի վրա, ասում են՝ դրանից հետո որոշել է այլևս որսի չգնալ և մինչև այս մոլորակի վրա իր կյանքի ավարտը զբաղվել միմիայն բարեգործությամբ և բնապահպանությամբ։ Արմավիրի քաղաքապետարանի եղևնին բնությունը պահպանելու յուրօրինակ կոչ է․ այլևս՝ ո′չ Ամանորին, ո′չ եղևնիների հատմանը, ո′չ չհիմնավորված ուրախությանը։

Եվ որպեսզի արմավիրցիներն ուրախության և տխրության միջակայքում կարողանան կարդալ Ռուբեն Խլղաթյանի մտքերի ճիշտ ուղղվածությունը, ապա եղևնին կհիշեցնի, որ ամենայն ինչ Արմավիրում անցողիկ է, միայն հավերժ քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն է հավիտյանս։

Պարզվում է՝ արմավիրցիները հասկացել են իրենց քաղաքապետի կոչը, և քաղաքում ո′չ ուրախությունն է շրջում, ո′չ փուչիկներով երեխաները, և ո′չ էլ ամանորյա եռուզեռը։ Արմավիրում տխուր Ամանոր է և չլուտ-չփլաղ տոնածառ։

marzarmavir-hoktemberyan-qaxaqapet-ruben-xlghatyan-qaghaqapetaran-shenqarjev-teghadrvac-tonacar-verlucakan-hraparakum-lusankarner-1

NEWSPRESS.am