ՆԱՏՕ-ն կոչ է անում խուսափել ԼՂ-ում իրավիճակի սրումից - Հայ դիրքապահները միջդիրքային տարածքում ադրբեջանցի կապիտանի դիակ են հայտնաբերել - Հայ երիտասարդը ծաղրում է Կրաշենիննիկովային (վիդեո) - Դիլիջանի «ձեռնադրված» քաղաքապետի համար ճանապարհները մաքրելը պատվից ցածր է (լուսանկարներ) - Արտակարգ դեպք՝ Վանաձորում. գնացքը վրաերթի է ենթարկել երիտասարդի, նա ողջ է մնացել. Shamshyan.com (լուսանկարներ) - Սերժ Սարգսյանը մեկնում է Բելգիա - Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում - Գեներալ Ռատկո Մլադիչը դատապարտվեց ցմահ ազատազրկման․ նա մեղադրվում էր ցեղասպանություն կազմակերպելու մեջ - Նիգերիայում 17-ամյա մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն, ինչի արդյունքում զոհվել է 50 մարդ - Շատերի կոկորդում կանգնում է հացը, քանի որ դրսում թափառում են սոված մանուկները

Կառավարությունը կաջակցի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին


karavarutyunn-aysorv-nistum-voroshum-kayacrel-ajakcel-bardzraguyn-usumnakan-hastatutyunner-hayastan-yeritasardakan-himnadram-krtatoshakner

Կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ կրթության և գիտության նախարարությանը Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրելու համար՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակներ հատկացնելու նպատակով:

Հիմնադրամը 2011թ.-ից իրականացնում է «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվություն ունեցող առաջին կուրսի ուսանողներին կրթաթոշակների տրամադրում», ինչպես նաև 2015թ.-ից սկսած «Կրթաթոշակ սահմանամերձ համայնքների ուսանողներին» ծրագրերը: Ընդհանուր առմամբ 2011-2016թթ. ընթացքում կրթաթոշակ են ստացել մոտ 5000 ուսանողներ:

Արարատյան բակալավրիատի քննությունների ներառումը բուհական ընդունելության քննությունների համակարգում ապահովելու նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում:

Հիմնավորման համաձայն՝ 2014թ. ՀՀ Նախագահի հանձնարարությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Այբ» կրթական հիմնադրամը մեկնարկել են Կրթության գերազանցության ազգային ծրագիրը (ԿԳԱԾ): Ծրագրի նպատակն է ՀՀ-ում ձևավորել միջազգայնորեն մրցունակ ազգային հայալեզու կրթական ծրագիր (Արարատյան բակալավրիատ- ԱԲ), որն իր հերթին ՀՀ-ում գործող ավագ դպրոցների ինստիտուցիոնալ զարգացման հիմք կդառնա։ Ծրագիրն իրագործվում է միջազգային գործընկերների՝ Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի միջազգային քննություններ» կենտրոնի (Cambridge International Examinations) և Լոնդոնի համալսարան-քոլեջի Կրթության ինստիտուտի (UCL Institute of Education) հետ համատեղ։ Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում հանրակրթական ուսումնական հաստատություններում Արարատյան բակալավրիատ ծրագրի ներդրման մեկնարկը նախատեսված է սույն թվականի դեկտեմբեր ամսին։ Առաջին փուլով նախատեսվում է ծրագիրը ներդնել ՀՀ մարզային և ԼՂՀ ընտրված դպրոցներում՝ առնվազն մեկական հոսքային դասարանով։

Կառավարության մեկ այլ որոշմամբ ԿԳ նախարարությանը գումար կհատկացվի Գորիսի և Սիսիանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների սպասարկման տարածքների ուսումնական հաստատություններում սովորողների կրթության կազմակերպմանը և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառմանն աջակցելու նպատակով:

Կառավարության որոշմամբ՝ գումար կհատկացվի նաև ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ Երևանում Չինաստանի աջակցությամբ չինական դպրոցի կառուցման համար հայկական կողմի պարտականությունների կատարման համար:

Գործադիրը հաստատել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնում Շահեն Շահինյանի ընտրության արդյունքները: