Պայթյուն Վրացական փողոցում. տունը փլուզվել է, վնասվել 10 մեքենա, տարհանվել 14 մարդ (լուսանկարներ) - Երևանում զինված անձիք «ՎՏԲ Բանկ»-ից հափշտակել են շուրջ 8,5 մլն դրամ - «Կեցցե Ասլանյան, վիվատ»․ չկա աղբաման՝ չկա աղբի խնդիր - Ի՞նչ է խոստացել Ռիտա Սարգսյանը 1988 թվականի երկրաշարժից հետո անօթևան մնացած գյումրեցի կնոջը - Քաղաքապետարան․ Կամո Արեյանը որոշել է խուզարկել կանանց - Հրապարակվել է 10 խոշոր հարկատուների ցանկը - 18+ զրույց վարչապետի հետ - Գարաժում մի հատ էլ հին ժիգուլի ունեմ, կուզե՞ք դրա նկարն էլ տամ, դնեք. Ջանֆիդայի անբարեխիղճ բժշկուհու ամուսնուն միայն իր նկարն է հուզում - Պարզվել է ազգականների կողմից 53-ամյա տղամարդուն ծեծելով սպանելու շարժառիթը. 3 անձ ձերբակալվել է - Արա Աբրահամյանը «դաբրոն» տվեց. Սերժ Սարգսյանն արդեն «կարող» է վարչապետ դառնալ (տեսանյութ)

Թիվ 27 դպրոցի տնօրենի ապօրինությունները սանձելը Ձեր ուժերից վեր է. Բախշյանի նամակը՝ քաղաքապետին


anahit-bakhshyan

Թիվ 27 դպրոցի տնօրենի ապօրինությունները սանձելը Ձեր ուժերից վեր է: Այս մասին բաց նամակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է դիմել Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Թիվ 27 դպրոցի տնօրենի ապօրինությունների մասին այսօր նամակով դիմեցի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակի բովանդակությունը՝ ստորև.

«Երևանի թ. 27 դպրոցի մասնագիտական աջակցության գծով փոխտնօրեն Գայանե Ավետիսյանը հոկտեմբերի 21-ից ազատվել է աշխատանքից: Նա այդ դպրոցում երկրորդ անգամ նշանակվել էր փոխտնօրենի պաշտոնում ՀՀ կառավարության 14.10.2010 թ. N1391՝ «ՀՀ ընդհանուր ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարագրերը հաստատելու մասին» որոշման խախտումով: «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Երևանի քաղաքապետը «…Վերահսկում է ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարումը, կրթական ծրագրերի իրականացումը` հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան»: Այս դեպքում տվյալ դպրոցի տնօրենի կողմից տեղի է ունեցել նորմատիվ իրավական փաստաթղթին անհամապատասխան գործողություն:

Տնօրենի հրամանով Գայանե Ավետիսյանն արդեն ազատվել է աշխատանքից, սակայն խնդրում եմ պարզաբանել, թե որպես վերահսկողություն իրականացնող պետական մարմին՝ Ձեր կողմից ինչ քայլեր են ձեռնարկվել տվյալ տնօրենին կարգի հրավիրելու և այլ դպրոցներում նման քայլերը կանխելու համար, որոնք կարելի է բացահայտել դպրոցների տարիֆիկացիաները ուսումնասիրելու դեպքում: Արդեն ոչ թե տպավորություն, այլ փաստ է, որ այդ տնօրենի ապօրինությունները սանձելը Ձեր ուժերից վեր է: Խնդրում եմ նաև տեղեկացնել, թե ով է այժմ հրամանագրված թ.27 դպրոցի ՄԿԱ գծով փոխտնօրենի պաշտոնում»: