Երևանում զինված անձիք «ՎՏԲ Բանկ»-ից հափշտակվել են շուրջ 8,5 մլն դրամ - «Կեցցե Ասլանյան, վիվատ»․ չկա աղբաման՝ չկա աղբի խնդիր - Ի՞նչ է խոստացել Ռիտա Սարգսյանը 1988 թվականի երկրաշարժից հետո անօթևան մնացած գյումրեցի կնոջը - Քաղաքապետարան․ Կամո Արեյանը որոշել է խուզարկել կանանց - Հրապարակվել է 10 խոշոր հարկատուների ցանկը - 18+ զրույց վարչապետի հետ - Գարաժում մի հատ էլ հին ժիգուլի ունեմ, կուզե՞ք դրա նկարն էլ տամ, դնեք. Ջանֆիդայի անբարեխիղճ բժշկուհու ամուսնուն միայն իր նկարն է հուզում - Պարզվել է ազգականների կողմից 53-ամյա տղամարդուն ծեծելով սպանելու շարժառիթը. 3 անձ ձերբակալվել է - Արա Աբրահամյանը «դաբրոն» տվեց. Սերժ Սարգսյանն արդեն «կարող» է վարչապետ դառնալ (տեսանյութ) - Մահացել է սիրված երգչուհի Մարիետա Բադալյանը

ԻՏՁՄ-ն դրամահավաք է սկսել Քաշաթաղում «Արմաթ» ստեղծելու համար


informacon-texnologianer-dzernarkutyunner-miutyun-ashataghum-armat-karuceluhamar

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) դրամահավաք է սկսել Արցախի ազատագրված Քաշաթաղ շրջանի Վուրգավան համայնքի դպրոցում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա ստեղծելու համար:

Հայաստանի տեխնոլոգիական ապագայի և դպրոցականներին որակյալ ու ժամանակակից կրթություն ապահովելու ստեղծմանն ուղղված արշավին աջակցել ցանկացողները կարող են նվիրատվություն կատարել հետեւյալ հաշվեհամարով՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն ԻԱՄ, Կոնվերս Բանկ ՓԲԸ, ՀՀ դրամ 19300-52916980100: Այլ երկրներից փոխանցում կատարելու համար` Account owner: Union of Information Technologies Enterprises, Coverse bank, Account number: 19300-52916980100, SWIFT: COVBAM22:

ԻՏՁՄ-ում նշել են, որ հնարավոր է նաև կանխիկ հանգանակություն կատարել սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը «Երևան էքսպո» կենտրոնում անցկացվելիք ԴիջիԹեք ցուցահանդեսում:

ԴիջիԹեքին առանձին տաղավարով հանդես կգան ՀՀ կառավարության և հովանավոր մի շարք ընկերությունների աջակցությամբ ստեղծված շուրջ 160 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները:

«Հայրենասեր» կազմակերպությունը 2015թ. ամռանը հիմնովին վերանորոգել է Վուրգավան գյուղի դպրոցը։ «Հայրենասեր»-ն իր կազմակերպչական և նյութական աջակցությունն է հայտնել «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի ստեղծման ծրագրին։ Հիմնադրվող լաբորատորիայում կսովորեն նաեւ հարակից բնակավայրերի դպրոցականներն ու պատանիները: