Որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց - Սպասվում են տեղումներ ձյան, ձնախառն անձրևի տեսքով - Արցախի ՊԲ-ն հարձակողական բնույթի զորավարժություններ է անցկացրել - Ընտանեկան բռնությունը չի դադարի, եթե մենք ոչինչ չանենք. ցուցարարներ (ֆոտո, վիդեո) - Կալանավորի հաղորդումը. «Հրազդան» ՔԿՀ-ի պետը հայհոյել է ու ոտքերով հարվածել է իրեն - ՆԱՏՕ-ն կոչ է անում խուսափել ԼՂ-ում իրավիճակի սրումից - Հայ դիրքապահները միջդիրքային տարածքում ադրբեջանցի կապիտանի դիակ են հայտնաբերել - Հայ երիտասարդը ծաղրում է Կրաշենիննիկովային (վիդեո) - Դիլիջանի «ձեռնադրված» քաղաքապետի համար ճանապարհները մաքրելը պատվից ցածր է (լուսանկարներ) - Արտակարգ դեպք՝ Վանաձորում. գնացքը վրաերթի է ենթարկել երիտասարդի, նա ողջ է մնացել. Shamshyan.com (լուսանկարներ)

Սոցիալական ցանցերում հանցավոր ու անբարոյական մթնոլորտ է տիրում. օգտատերը դիմում է մտահոգ քաղաքացիներին


socialakan-cancerum-anbaroyakan-mtnolort-tirum-ogtatern-dimum-mtahog-qaxaqacinerin

Էմիլ Մարկոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանում արդեն վաղուց լրջագույն խնդիրներից է դարձել սոցիալական ցանցերում տիրող հանցավոր ու անբարոյական մթնոլորտը, մասնավորապես սոցիալական ցանցերում որոշ անհայտ ու հայտնի օգտատերերի և լրատվական կայքերի կողմից խոսքի ազատության սահմանազանցումն, որը հաճախակի վերածվում է վիրավորանքների, զրպարտությունների, անհիմն վարքաբեկումների, հայհոյանքների և այլն…

Ամենից հաճախ այդպիսի արարքները կատարվում են կեղծանուն (Ֆեյք) օգտատերերի կողմից` որոնք վստահ են իրենց անպատիժ մնալու և պատասխանատվությունից խուսափելու հարցում, սակայն դրա մեղավորությունը ամբողջովին պատկան մարմիններին է` որոնք անասելի կերպով անտեսում են Հայաստանի համար ազգային անվտանգության հարց դարձած այս խնդիրը` ինչի հետևանքով ներկայումս Հայաստանը գտնվում է տարածաշրջանում մեր թշնամիների կողմից իրականացվող զանգվածային և սիստեմատիկաբար դարձած վիրտուալ հարձակումների, որը ուղղված է Հայաստանի Հանրապետությունում ազգային միասնության կործանմանը և իրենց համար առաջին իսկ անհրաժեշտության դեպքում մեր երկրում ներքաղաքական և համազգային սադրանքներ ու պրովոկացիաներ սերմանելու համար, որի վառ ականատեսը եղանք ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ և մի շարք այլ իրադարձությունների ժամանակ։ Ցավոք սրտի, այս լրջագույն խնդիրները և տվյալ ոլորտին առնչվող մի շարք հարցերը մնացել են վերահսկողությունից դուրս և սոցիալական ցանցերում տիրող մթնոլորտը չի վերահսկվում ըստ արժանվույնի։

Օրինակ` մեզանից շատերը` հաճախակի հանդիպել են սոցիալական տարբեր ցանցերում որոշ նյութերի, հոդվածների կա՛մ նկարների տակ տեղադրված անբարո ու անվայել մեկնաբանությունների, որոնք կարող են արվել զուտ միայն այն բանի համար, որովհետև տվյալ անձը չի հավանել այդ հոդվածը կամ նկարը` իր անձնական կամ շահադիտական պայմաններից ելնելով, շատ հաճախ պատահում են դեպքեր, երբ որոշ սրբապիղծ ոչնչություններ անբարո և անվայել առաջարկություններ են կատարում կանանց, աղջիկներին, անգամ անչափահաս երեխաներին և այդ ամենը հենց անձնական նամակագրությամբ։

Հայաստանում սոցիալական ցանցերում բազմաթիվ օգտատերերի վրդովմունքի և բարոյական նորմերի սահմանազանցման առիթ կարող է հանդիսանալ միայն այն, որ տվյալ անձին դուր չի գալիս որևէ մեկ այլ անձի լուսանկարը կամ էլ գրառումը, կուսակցական կամ կրոնական պատկանելությունը, սակայն դա որևէ մեկին ո՛չ մի իրավունք չի վերապահում վիրավորվել կա՛մ առավել ևս հայհոյել դիմացինին, սակայն ցավոք սրտի օրենքի որոշ թերությունների և համապատասխան մարմինների անգործության հետևանքով այսօր մեր Հայաստանի Հանրապետությունում ինտերնետային կայքերից օգտվողներից յուրաքանչյուրը` անպաշտպան են և հայտնվում են այդպիսի արարքների վտանգի տակ, հասարակության որոշ զանգված էլ վարակման շեմին է, քանզի տեսնելով հազարավոր մարդկանց անպատժելիության մթնոլորտը, ոմանք նույնպես կրկնօրինակում են կամ էլ նմանատիպ կերպով հակահարվածներ են հասցնում միմյանց։

Իրավական առումով ՀՀ օրենսդրությունը իր մեջ պարունակում է պատասխանատվության ենթարկելու վիրավորանքներ, հայհոյանքներ, անձի արժանապատվությանը և գործարար համբավին հասցրած վնասների համար, սակայն մեկ այլ հարց է, երբ տուժող կողմը չունի պատասխանող կողմի տվյալները և անձը հաստատող իսկության տվյալները, որոնք ըստ օրենքի անհրաժեշտ են դատական կարգով պատասխանատվության ենթարկելու համար ներկայացվող հայցադիմումում նշելու համար, որում պարտադիր պետք է նշված լինի պատասխանողի անուն, ազգանուն, հայրանունը, ծննդյան տարեթիվ ու ամսաթիվ, ինչպես նաև գրանցման կամ փաստացի բնակության վայրն ու հասցեն, ահա հենց այսպիսի խնդրի շուրջ են բախվում մեր բազմաթիվ քաղաքացիներ, որոնք չեն կարողանում իրենց պաշտպանել իրենց սահմանադրական և բարոյական իրավունքները` ո՛չ օրենքի տեսանկյունից, ո՛չ էլ բարոյական օրենքների, քանզի անմիջապես առնչվում են անբարոյական մթնոլորտի և անբարոյական օգտատերերի հետ։

Այսքանի մեջ ամենից ցավալին այն է, որ այս ամենը տեսնում են մեր հարազատներ, մայրերը, քույրերը, կանայք և երեխաները, մի ողջ ՀԱՅ ազգ, որը տեսնելով այս արատավորող երևույթը և միասնաբար վերջ դնելու փոխարեն հանդուրժում և լռում են, վտանգելով իրենց և իրենց երեխաների ապագան, ապագա, որում սոցիալական ցանցերում մտնելիս անմիջապես բոլորս բախվելու ենք ազգային ան մակարդակության հետ, ապագա, որտեղ Հայոց ավանդույթներից և մարդասիրության մթնոլորտից կմնա միայն միմյանց նկատմամբ ատելության ու թշնամանքի մթնոլորտը, ապագա որում, թուրքերը և ադրբեջանցիները կթելադրեն մեր երկրի մթնոլորտը և օտարերկրյա գաղտնի ծառայությունները կպառակտեն ու կործանման եզրին կհասցնեն մեր Հայոց պետականությունը և միասնականությունը։

Ներկայումս համապատասխան մարմիններն ունեն համապատասխան գերատեսչություններ, որոնց անմիջական գործունեությունն է ինտերնետային և կիբեռհանցագործությունների բացահայտումը, սակայն հիմնականում իրենց մատուցվող ծառայությունները հասանելի են միայն բարձրաստիճան պաշտոնյաների և օլիգարխների համար, իսկ հասարակ շարքային քաղաքացիների դիմելու դեպքում հաճախակի առնչվում ենք Հայաստանում ավանդույթ դարձած «Բյուրոկրատական» քաշքշուկների, կա՛մ էլ համառություն ցուցաբերելու ժամանակ լավագույն դեպքում տուժածներին սպասեցնում են ամիսներով, որպեսզի տուժած քաղաքացիները ճարահատույց մտափոխվեն իրենց օրենքին դիմելու հանգամանքից։

Սոցիալական ցանցերում նմանատիպ արարքներում հաճախակի անտեսված են լինում են նաև քրեական պատասխանատվության ենթակա հանցագործություններ, որոնցից են` կյանքի սպառնալիքը, խարդախությունը, շորթումը, անձնական և պետական գաղտնիության հրապարակումները, պոռնոգրաֆիկ նյութերի պահումը և հրապարակումը և այլն…

Կարող եմ նշել բազմաթիվ օրինակներ, երբ բազմաթիվ քաղաքական ուժերի և այլ բնակավայրերի ներկայացուցիչների դեմ կատարված նմանատիպ արարքներից, որոնք ուղղակիորեն նվաստացուցիչ և անհիմն վարկաբեկումների առիթ են հանդիսացել նրանց համար` մնացել են անպատիժ, սակայն այս դեպքում էլ ոմանք նախընտրում են լռությունը կա՛մ էլ մոտիկից ծանոթ են անտեսության ու անգործության մատնվելու հավանականության հետ։

Ներկայումս իմ առաջարկով ես և մի շարք այլ անձինք, տարբեր մասնագիտությունների և բնագավառների տեր մարդիկ պատրաստվում ենք միասնական կոնֆերանս քննարկումների ինչպես նաև միասնական ջանքերով և համատեղ մշակված իրավական և օրենսդրական մի շարք խելամիտ առաջարկներով և դիմում նամակներով դիմել Հայաստանի Հանրապետությունում տվյալ ոլորտին առնչվող բոլոր պետական ու պատկան մարմիններին, որպեսզի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր ոք, յուրաքանչյուր քաղաքացի, Մայրեր և Զավակներ պաշտպանված լինեն Սահմանադրությամբ ամրագրված օրենքներով և քրեական ու քաղաքացիական օրենսգրքերում նախատեսված մի շարք հոդվածներով…

Խնդրում և հայցում եմ Ձեզանից յուրաքանչյուրի միասնությունը և ակտիվ մասնակցությունը տվյալ ոլորտում սպասվող բարեփոխումների իրականացման գործում, բոլոր այն անձինք, ում համար կարևոր են և մտահոգիչ այս ոլորտում ծառացած խնդիրները` կոչ եմ անում միանալ այս նախաձեռնությանը և մեր միասնությամբ կատարել այս ոլորտում լրջագույն բարեփոխումներ և իրավական կարգավորումներ…

Նախապես հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը և երախտագիտությունը։

Հարգանքով` Էմիլ Մարկոսյան»: