Ինչո՞ւ մենք չենք կարող լավ երկիր ունենալ, ինչո՞ւ ուրիշները կարող են, մենք՝ ոչ. վարչապետ (լուսանկարներ) - Նոր Գեղիում պայթյունի պատճառների փորձաքննություն կիրականացվի - Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ-ականների ուղեկցությամբ այցելել է Անդրանիկ Մարգարյանի շիրիմին (լուսանկարներ) - Ինչո՞ւ է բարբաջում իշխանության կողմից ուղարկված «բամբիռ» Իսագուլյանը - Իրավիճակը արցախա-ադրբեջանական սահմանին (ինֆոգրաֆիկա) - Կորել է քաղաքացի - Պարզվել է Վանաձորում տեղի ունեցած վիճաբանության շարժառիթը - Դեբեդ գետում հայտնաբերվել է տղամարդու դի - Թուրքիան ու Ադրբեջանն օգտվելու են Վրաստանի ժողովրդագրական աղետից - Statement of the Press Secretariat of the Presidium of the FAAE about the campaign of the upcoming elections on April 2 in Armenia

Ո՞ւմ դուր չի գալիս Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացումը


hayk chobanyan1

Ազգային ժողովի օրենսդիրները երկար բանավեճերից հետո, հատկապես հոգով ու մարմնով դեմ լինելով` ի վերջո կողմ եղան նոր օրենսդրության ընդունմանը: Հենց սկզբից Հարկային նոր օրենսգիրքը կռվով-դավով ընդունվեց` վեճ գցելով պատգամավորների միջև: Վարդան Այվազյանն ու Հրանտ Բագրատյանը` էլ «վունդերկինդ», էլ «ազվերին կերած», հետո սկսեցին իրար հանգստացնել կամ էլ հակառակը: Ինչևէ:

Ինչպես երևում է, Հարկային նոր օրենսգիրքն ընդունելով հարցը դեռ չի փակվել, այլ նոր-նոր է սկսվում: Նախ տնտեսագետների մի մասն այն կարծիքին է, որ Հարկային նոր օրենսգիրքն ընդունվել է միջազգային կառույցների` Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի առաջարկ-պահանջարկով: Թե չէ ինչու երկիրը թողած տարատեսակ խնդիրների մեջ, կառավարությունն ու օրենսդիրները գնում են Հարկային օրենսդրության փոփոխության, այնքան էլ պարզ չէ:

Այսօր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության համաժողովի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել էր, որ ՀՀ կառավարությունը ոլորտի մասնավոր հատվածի հետ համատեղ իրականացնում է Հայաստանում տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանն ուղղված մի շարք նախաձեռնություններ, որոնք նպաստում են օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, որակյալ կադրերի պատրաստմանն ու կարողությունների հզորացմանը, ձեռներեցության խթանմանը, նոր ընկերությունների և աշխատատեղերի ստեղծմանը:

Վարչապետը նաև հիշեցրել է, որ կառավարության նախաձեռնությամբ 2014թ. Ազգային ժողովի կողմից ընդունվեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությանն ուղղված օրենսդրական փաթեթ, որի շրջանակում 2015թ.-ից ոլորտի հավաստագրված սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ: Ընդամենը մեկ տարվա ընթացքում ոլորտում ստեղծվել են 111 նոր ընկերություններ, որոնցից 98-ը ստացել են հարկային արտոնություններից օգտվելու հավաստագրեր` ստեղծելով, ընդհանուր առմամբ, 470 աշխատատեղ: Փաստորեն, հարկային արտոնություն տալու դեպքում ոլորտում զարգացումը փաստում է հանրապետության վարչապետը, սակայն կառավարության կողմից ներկայացվող Հարկային նոր օրենսգիրքը բերելու է լուրջ խնդիրը, ինչը փաստում են հենց ՏՏ ոլորտի մասնագետները: Տպավորություն է ստեղծվում, որ Հովիկ Աբրահամյանը դեմ է ՏՏ ոլորտի զարգացմանը, քանի որ լրագրողների հետ զրույցի ընթացքում ԻՏՁՄ փոխնախագահ Հայկ Չոբանյանը նշել է, որ բարձր աշխատավարձերի 30-40 տոկոս հարկումը տեղեկատվական և բանկային ոլորտում ընդվզում է առաջացնելու:

Ընդվզում բառը հնարավոր է դիտարկել մի քանի ասպեկտներով` սկսած դժգոհություններից վերջացրած ցույցերով. գուցե կրկնվի կենսաթոշակայինի դեմ պայքարի ձևը:

Հիմա կառավարությունը մի ձեռքով օգնում է նորաստեղծ ՏՏ ընկերություններին աճելու, մյուս կողմից հարկում է նրանց աշխատավարձն այնքան, որ ոլորտի աջակցությունից բան չի մնում:

Հիշեցնենք նաև, որ ՏՏ ոլորտի ներկայացուցիչները վերջին տարիներին դժգոհում են ԱՄՆ դեսպանատան կողմից վիզաների հաճախակի մերժումներից, որով խաթարվում է ՏՏ ոլորտի ներդաշնակ աշխատանքն արտերկրի գործընկերների հետ: Այժմ էլ միջազգային կառույցների առաջարկ-պարտադրանքով, որը երևի թե պարտադրանք է, քանի որ ՀԲ-ն և ԱՄՀ-ն Հայաստանի խոշոր վարկատուներն են, ստիպում են ընդունելու այս կամ այն օրինագիծը, կամ օրենքների փաթեթը: Միթե Հայաստանի ՏՏ ոլորտն այդքան խանգարում է միջազգային կառույցներին, քանի որ հայտնի է, որ բարձր աշխատավարձ հիմնականում այս ոլորտն է ստանում և բանկային համակարգը. եթե բանկային համակարգի նկատմամբ միջազգային կառույցները իրենց հաշիվներն ունեն, ապա ՏՏ ոլորտն այդ կառույցների աչքն է ծակում: