ՆԱՏՕ-ն կոչ է անում խուսափել ԼՂ-ում իրավիճակի սրումից - Հայ դիրքապահները միջդիրքային տարածքում ադրբեջանցի կապիտանի դիակ են հայտնաբերել - Հայ երիտասարդը ծաղրում է Կրաշենիննիկովային (վիդեո) - Դիլիջանի «ձեռնադրված» քաղաքապետի համար ճանապարհները մաքրելը պատվից ցածր է (լուսանկարներ) - Արտակարգ դեպք՝ Վանաձորում. գնացքը վրաերթի է ենթարկել երիտասարդի, նա ողջ է մնացել. Shamshyan.com (լուսանկարներ) - Սերժ Սարգսյանը մեկնում է Բելգիա - Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում - Գեներալ Ռատկո Մլադիչը դատապարտվեց ցմահ ազատազրկման․ նա մեղադրվում էր ցեղասպանություն կազմակերպելու մեջ - Նիգերիայում 17-ամյա մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն, ինչի արդյունքում զոհվել է 50 մարդ - Շատերի կոկորդում կանգնում է հացը, քանի որ դրսում թափառում են սոված մանուկները

Ապրիլի 18-ից VivaCell-ը և Beeline-ը կվերադառնան Արցախի հետ ռոումինգի նախկին սակագներին


bilayn-beelain

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ 2016թ. ապրիլի 18-ի 00:00-ից սկսած՝ 374 97 ցանցում ռոումինգում գտնվելիս զանգերի սակագինը կհաշվարկվի ինչպես նախկինում. 25 դրամ/րոպե մուտքային զանգերի համար, 45 դրամ/րոպե դեպի 374 97 և 374 47 ցանցեր ելքային և դեպի Հայաստան զանգերի համար: 374 97 ցանցում ռոումինգում 1 SMS հաղորդագրությունը, ինչպես նախկինում, կարժենա 40 դրամ: «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով դեպի Հայաստան զանգերի 1 րոպեի արժեքը կկազմի 25 դրամ, իսկ «SMS Հայաստան» ծառայության միջոցով ուղարկված 1 SMS հաղորդագրության արժեքը՝ 20 դրամ:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն ևս (“Beeline” ապրանքանիշ) տեղեկացնում է, որ ս.թ. ապրիլի 18-ից Արցախում՝ 374 97 ցանցում ռոումինգում գտնվող Beeline բաժանորդների համար դադարում են գործել հետևյալ սակագները` 5 դրամ/SMS և 5 դրամ/րոպե մուտքային զանգերի, ելքային տեղական և դեպի Հայաստան զանգերի համար: Նշված ամսաթվից Արցախում կգործեն ռոումինգի հետևյալ բազային սակագները՝ 60 դրամ/SMS և 45 դրամ/րոպե մուտքային զանգերի, ելքային տեղական և դեպի Հայաստան զանգերի համար:

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին ընկերությունները ժամանակավորապես փոփոխել են  ցանցում ռոումինգի սակագները:

Վերը նշված 5 դրամ/րոպե և 5 դրամ/SMS սակագինը ժամանակավորապես գործում է 2016թ. ապրիլի 2-ից մինչև 17-ը (ներառյալ) ընկած ժամանակհատվածի համար: