«Ուժեղ մնա, Մանչեսթեր»․ Հենրիխ Մխիթարյան - Վանաձորի քաղաքապետի աստղային փառքը «կրծել է» նրա բանականությունը - ԵԼՔ-ն ընթացք է տալիս «Զիբիլիկսի» գործին. Փաշինյանի գրությունը ՀՀ գլխավոր դատախազին - «Նաիրիտի» գործը Քննչական կոմիտեում է - Անահիտ Բախշյան. Երևանի թիվ 79 մանկապարտեզում կադրային ջարդ է (լուսանկար) - Պատրաստ եմ ստանձնելու Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու գործի ռազմական պատասխանատվությունը․ Սէֆիլյան - Փոքրիկ Հովհաննեսին վիրահատելու համար 3000 դոլար է անհրաժեշտ (տեսանյութ) - «Կսպանեմ, կմորթեմ». Արաբկիրում ավազակային հարձակումը բացահայտվեց (տեսանյութ) - Քաղաքացուն առևանգելու կասկածանքով 5 անձ է ձերբակալվել - Ռուսական առաջին ալիքի անդրադարձը՝ Հայաստանում տեղի ունեցած «Տոլմայի փառատոնին» (տեսանյութ)

ՏՀՏ ոլորտը պատրաստակամ է մասնակցել հայկական բանակի մարտունակության բարձրացմանը


sahman

ՏՀՏ ոլորտը պատրաստակամ է մասնակցել հայկական բանակի մարտունակության բարձրացմանը
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) ՏՀՏ համայնքի մասնագիտական ներուժը միավորելու և հայկական բանակի մարտունակությունը բարձրացնելու նպատակով հանդես է գալիս երկու նախաձեռնությամբ:

Միության մամուլի ծառայության հաղորդմամբ, ստեղծվել է հատուկ հաշվեհամար, որին փոխանցված գումարը կհատկացվի Հայոց բանակի մարտունակությանն ուղղված կարևորագույն խնդիրների լուծմանը: Այն է՝ Կոնվերս Բանկ ՓԲԸ, ՀՀ դրամ 19300 52916980200:

Վերոնշյալից բացի, միությունը նախաձեռնել է ՏՀՏ ոլորտի մոբիլիզացիոն ենթակառուցվածքի ներդրման ծրագիր, որի շրջանակներում արդեն հավաքագրվում է ՏՏ ընկերությունների մարդկային և տեխնիկական ռեսուրսների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն։

Վերջին օրերի ռազմական գործողությունները կարևոր դասերից է ինքնակազմակերպման և դրանով առկա ներուժն արդյունավետ օգտագործելու համար:

«ԻՏՁՄ-ն համոզված է, որ ՏՀՏ ոլորտն ամբողջությամբ պատրաստակամ է իր մասնակցությունն ունենալու հայկական բանակի մարտունակության բարձրացմանը, Արցախյան ազատամարտին աջակցությանը, պատերազմի հետևանքների վերացմանը»,-ասված է հայտարարության մեջ: