Որոշ շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ - «Ելք» դաշինքը որևէ մի օր կանցկացնի ամենամարդաշատ երթը․ Փաշինյանը երթի մասնակիցներին հույս էր տալիս (լուսանկարներ) - «Ելք» դաշինքի երթը՝ ընդդեմ թանկացումների (ուղիղ միացում) - Թաղման թափորն ԱԳՆ-ից հասել է կրկեսին - Այսօր Հրանտ Դինքի մահվան 11-րդ տարելիցն է  - Ի՞նչ են մտածում Երևանի թափառական ու գեղեցիկ կատուները (լուսանկարներ) - «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրն է «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը - Չբացված խաղաքարտերը մնում են Սերժ Սարգսյանի ձեռքին - Ի՞նչ է գրված Միսաք Մեծարենցի մատանու վրա և որտե՞ղ է այն պահվում (լուսանկարներ) - Ոչ ոք չի ուզում մեռնել, անգամ՝ Ռալֆ Յիրիկյանը, իսկ Արմեն Սարգսյանը պատրաստ է

Աշոտյանի «մուրազը փորում» մնաց


ashotyan

ԵՏՄ տնտեսական կոլեգիայի ղեկավարի պաշտոնում Տիգրան Սարգսյանի նշանակման մասին լուրերին զուգահեռ խոսվեց Արմեն Աշոտյանին ԱՄՆ-ում դեսպան նշանակելու մասին: Արմեն Աշոտյանը ոչ հերքում, ոչ հաստատում էր այս տեղեկատվությունը, սակայն նրա ոգևորությունը ակնհայտ էր: Եվ, եթե Կարեն Անդրեսյանի հրաժարականի դիմումով Արմեն Աշոտյանի «աչքը լույս» եղավ, քանի որ նրա հետ լուրջ կոնֆլիկտ ուներ, ապա ԱՄՆ–ում դեսպանի նշանակման մասով, ինչպես ժողովուրդը կասի՝ Աշոտյանի «մուրազը փորում» մնաց:

ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ազատվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Գրիգոր Հովհաննիսյանն ազատվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում, Կուբայի Հանրապետությունում, Կոստա Ռիկայի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում և Պանամայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից և նշակվել ԱՄՆ դեսպան:

Սերժ Սարգսյանը Աշոտյանին մխիթարելու համար նրան շնորհեց Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալ: Թե ինչ ծառայություն է հայրենիքին մատուցել Աշոտյանը, կիմանա հենց ինքը, կարևորը, որ մատուցել է` մեդալն էլ ստացել է: