Քաղաքացին անօգնական վիճակում ընկած է եղել հյուրասենյակի հատակին - Լարված իրավիճակ՝ ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում. չեղարկվել են մեծ թվով ավիաչվերթներ - Նիկոլ Փաշինյանի քողը կամաց-կամաց պատռվում է - Հայաստանի 0,3 տոկոսը գրաճանաչ չէ - Նախագահը խաշի է հրավիրել Հանրային խորհրդի անդամներին. քծնանքի պակաս չի եղել - Հենրիխ Մխիթարյանը համաձայնել է «Ինտեր» տեղափոխվել. Corriere dello Sport - «Պրավալ 1»-ից հետո, հացադուլը՝ որպես «պրավալ 2» - Թուրքական «Բեշիքթաշ»-ը Մխիթարյանի վրա «աչք է դրել» - Երևանում բենզալցակայանի տարածքում զենքի գործադրմամբ տեղի ունեցած խուլիգանության գործով հետախուզում է հայտարարվել - 13 տարի հետախուզման մեջ գտնվող «Ճայ Մայիսի» կինը, ով մեղադրվում է խարդախության մեջ, հայտնաբերվեց և տեղափոխվեց կանանց գաղութ. Shamshyan.com

Էրդողանը պատասխանել է Պուտինի հնչեցրած անձնական վիրավորանքին


erdoxan

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, ներկա գտնվելով թուրք գործարարների գլխավոր ասամբլեայում, պատասխանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից իր ընտանիքին ուղղված մեղադրանքներին:

«Ընտանիքին այս գործին խառնելը բարոյական շատ նուրբ կետ է, որ նախկինում թույլ են տվել նաև Իրանի իշխանությունները: Ես զանգեցի խոսեցի Իրանի իշխանությունների հետ և շեշտեցի, որ նրանք իբրև Իրանի իշխանություններ, շատ թանկ են վճարելու դրա համար: Ընդամենը 10 օր հետո այդ վիրավորական հայտարարությունը հանված էր բոլոր կայքերից», -հայտարարել է Էրդողանը:

Նա հիշեցրել է նաև, որ իրենք ևս պայքարում են ահաբեկչության դեմ, և իրենց գլխավոր նպատակը Սիրիան ահաբեկիչներից ազատելն է, պահպանել նրա տարածքային ամբողջականությունը և վերադարձնել սիրիացի գաղթականներին իրենց հայրենիք:

«Բոլորին հայտնի է, որ Թուրքիան նավթ է գնում,Ռուսաստանից, Ադրբեջանից, Իրանից, Իրաքից, Ալժիրից և երբեմն Նիգերիայից»,- հայտարարել է Էրդողանը` անդրադառնալով նաև ԻՊ-ից նավթի գնման մեղադրանքներին: