Քաղաքացին անօգնական վիճակում ընկած է եղել հյուրասենյակի հատակին - Լարված իրավիճակ՝ ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում. չեղարկվել են մեծ թվով ավիաչվերթներ - Նիկոլ Փաշինյանի քողը կամաց-կամաց պատռվում է - Հայաստանի 0,3 տոկոսը գրաճանաչ չէ - Նախագահը խաշի է հրավիրել Հանրային խորհրդի անդամներին. քծնանքի պակաս չի եղել - Հենրիխ Մխիթարյանը համաձայնել է «Ինտեր» տեղափոխվել. Corriere dello Sport - «Պրավալ 1»-ից հետո, հացադուլը՝ որպես «պրավալ 2» - Թուրքական «Բեշիքթաշ»-ը Մխիթարյանի վրա «աչք է դրել» - Երևանում բենզալցակայանի տարածքում զենքի գործադրմամբ տեղի ունեցած խուլիգանության գործով հետախուզում է հայտարարվել - 13 տարի հետախուզման մեջ գտնվող «Ճայ Մայիսի» կինը, ով մեղադրվում է խարդախության մեջ, հայտնաբերվեց և տեղափոխվեց կանանց գաղութ. Shamshyan.com

Ծառայություն իրականացնող մարդիկ խեղաթյուրել են դեպքի իրական հանգամանքները


kalanq

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված նյութերով պարզվել է, որ ոստիկանության ծառայողները ստացել են հաղորդում այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 4-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, մի խումբ անձանց կողմից Ս. Հ.-ի նկատմամբ սպանության փորձ է կատարվել, սակայն վերջիններս, թաքցնելով իրականությունը և չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, հիշյալ դեպքը հաշվառել են որպես խուլիգանություն, այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից։

Հատուկ ծառայություն իրականացնող անձինք հանցագործությունը բացահայտելուն հետամուտ լինելու, անհետաձգելի քննչական գործողություններ կատարելու համար քննիչի և փորձագետի անհապաղ մասնակցությունն ապահովելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն, խեղաթյուրել են դեպքի իրական հանգամանքները, միջոցներ չեն ձեռնարկել դեպքի վայրը պատշաճ կերպով պահպանելու ուղղությամբ, դեպքի վայրի զննությունը սկսել են դեպքից տևական ժամանակ անց, ապա հանձնարարություն ստանալով դադարեցնել զննությունը՝ առգրավված իրերը դրել են իրենց տեղերում՝ խախտելով դեպքի վայրի իրական դասավորվածությունը:

Հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: