Ըստ հաղորդման` քննիչները հարկադրել են ցուցմունք տալ և կեղծիքներ են կատարել - Երևանում Արամ Մանուկյանի տունը թալանում ու աղտոտում են, Շուշիում՝ պահպանում (լուսանկարներ) - Կոռուպցիան Դավիթ Հարությունյանի տարեց հարևանուհին է - Մուղնիի հիմնական դպրոցի տնօրենը աշխատավարձեր է յուրացրել (տեսանյութ) - Վարչապետը մեկ կրակոցով երեք նապաստակ է սպանում - Սկանդալային բացահայտումներ՝ չեխական զենքի՝ Ադրբեջանին վաճառքից. ինչո՞վ են զբաղված ԱԳ նախարարն ու Չեխիայի դեսպանը - Քաղաքապետարանը բյուջեից տարեկան 11 մլն է տալիս ՀՀԿ պատգամավորի ասոցիացիային, որը փաստացի չի գործում. «Ելք» - Նոր մանրամասներ՝ «Կոնվերս բանկի» հափշտակության դեպքից. եղել է դերաբաշխում - Բաղանիսում հոնի և պնդուկի այգիներ են հիմնում (լուսանկարներ) - Ողբերգական վթար՝ «Հարսնաքարի» մոտ. վարորդը մահացել է, մեքենայի մոտ ատրճանակ է հայտնաբերվել. Shamshyan.com (ֆոտո)

«Ալամ աշխարհի հայերի առաջնորդը» նոր դեր է ստանձնել


ara-1

Հայաստանում բոլոր տեսակի ընտրությունների ու հանրաքվեների նախաշեմին կեղծ ընդդիմություն ձևավորելն արդեն ավանդույթ է դարձել։ Այս դերում հանդես եկած ամենացայտուն ներկայացուցիչն, անշուշտ, Արթուր Բաղդասարյանն էր իր ՕԵԿ-ով հանդերձ, հետո նրան փոխարինելու եկավ Արտաշես Գեղամյանը… Ու քանի որ ժողովրդի աչքում իրենց վարկաբեկած կուսակցապետերն այլևս ի զորու չէին նոր դիմակով հանդես գալու՝ մեջտեղ բերվեց նոր մարտավարություն։
Աստիճանաբար գործիչների տրամաչափն աճեց ։ Փոխվեց նաև մարտավարությունը։ Հիմա արդեն «ազգի փրկիչը» կտրուկ ու խելոք մտքեր արտահայտելու փոխարեն պետք է հանդես գար բարեգութի ու բարերարի դերում, լիներ հարուստ ու կայացած ինդիվիդում, ով պետք է խեղճին ու տկարին ձեռք մեկներ, ժողովրդին հասկանալի ու պարզ լեզվով խոսեր, հույս տար, որ վերջը լավ կլինի։ Գործի դրվեց ծանր հրետանին։ Մեջտեղ եկավ ԲՀԿ-ն իր առաջնորդով։ Բայց… սա էլ չափն անցավ, ու եղավ այն, ինչ եղավ։

Հիմա «կուտը կերավ» ու նույն մարտավարությամբ «փրկչի» դերում փորձում է ներկայանալ մեկ այլ մեծահարուստ, ում ինտելեկտուալ կարողությունները գրեթե նույն տրամաչափի են, գուցե մի քիչ ավելի պակաս, քան նախորդի պարագայում էր։
Կեղծ ընդդիմություն ձևավորելու էստաֆետն այս անգամ էլ ընդունել է Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։ Սկզբում վախվորած, բայց հիմա արդեն որոշակի հաստատուն քայլերով նա կամաց-կամաց փորձում է դերի մեջ մտնել։ Արդեն հասցրել է կուսակցություն ստեղծել, նիստ գումարել, իր շուրջը համախմբել «համախոհների» մի ստվար բանակ… Բայց, ի տարբերություն նախորդների՝ վերջինս որոշել է նաև իր գործունեության աշխարհագրությունն է ընդլայնել ու իր քաշից ավելի բեռ շալակել։

Վերջերս տեղի ունեցած իր կուսակցության՝ «Ազգային միասնություն» շարժման նախաձեռնող խմբի անդրանիկ նիստում, նա ի լուր աշխարհի հայության հայտարարել է, թե իր շարժման նպատակն է Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման համար համապատասխան գործունեություն իրականացնել Հայաստան–Սփյուռք տնտեսական ու մշակութային կապերի ամրապնդման, Արցախի տնտեսական անվտանգությանը միտված ծրագրերի իրագործման և տարբեր երկրներում ներկայացված հայ գաղթօջախների միջև հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Իսկ դրան հասնելու համար կուսակցությունը պետք է կառույցներ ստեղծի նաև Ռուսաստանում, ԱՄՆ–ում, Ուկրաինայում, Արգենտինայում, Իսրայելում, Չինաստանում, Ղազախստանում, Իրանում և Ֆրանսիայում։ Գաղափարն ինքնին հզոր է։ Սակայն, ինչպիսին կլինի ժողովրդի արձագանքն այս ամենի և հատկապես Արա Աբրահամյանի նկատմամբ՝ առայժմ պարզ չէ։

Իհարկե, այս դեպքում, ՌԴ-ում ապրած ու միլիոններ կուտակած մեծահարուստն այն նույն տրամաչափի ընկալումը չունի և չի կարող ունենալ ժողովրդի շրջանում, ինչն իր նախորդն ուներ։ Վստահություն շահելու համար առաջիկայում ի՞նչ մարտավարություն կընտրի «ալամ աշխարհի հայերի առաջնորդ» իրեն կարգած Արա Աբրահամյանն, առայժմ պարզորոշ ասել դժվար է։ Այն, որ վճռական պահին նա էլ զենքերը վայր կդնի, նույնպես կանխորոշիչ է։ Բայց այ, իրեն արքա զգալու պարագայում ի՞նչ քայլեր՝ կանի, անկանխատեսելի է։

Իսկ առայժմ՝ սցենարը նույնն է։ Փոխվել է միայն գլխավոր դերակատարը։