Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

«Բոլորը գիտեն, թե Թուրքիայում ով է Սիրիայի հաշվին գրպանները լցնում». Վլադիմիր Պուտին


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է՝ բոլորը գիտեն, թե Թուրքիայում ով է ի հաշիվ Սիրիայի գրպանները լցնում:

«Մենք գիտենք, թե ով է Թուրքիայում իր գրպանները լցնում Սիրիայից գողացված նավթի վաճառքից: Մենք հասկանում ենք նաև այն, որ հենց Թուրքիայում են թաքնվել զինյալները, որոնք 1990-ականներին կռվել են Հյուսիսային Կովկասում»,-հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ելույթի ժամանակ:

Նախագահ Պուտինը խոսքը եզրափակել է, սակայն բարի նոտայով. «միևնույն ժամանակ թուրք ազգը բարի է, աշխատասեր ու տաղանդավոր և այնտեղ մենք շատ վստահելի բարեկամներ ունենք»:

Նախագահը անդրադարձել է նաև թուրք-սիրիական սահմանին խոցված Սու-24 ինքնաթիռի միջադեպին՝ նշելով.

«Միայն Ալլահը գիտի, թե ինչու թուրքերն արեցին դա: Ինքս չեմ հասկանում ոչ մի բան: Ցանկացած հարց կարելի էր լուծել այլ ճանապարհով: Մենք պատրաստ էինք համագործակցել Թուրքիայի հետ անգամ ամենազգայուն հարցերում»,- հավելել է նախագահը:

Պուտինը Թուրքիային նաև մեղադրել է ռուս օդաչուին թիկունքից հարվածելու համար, երբ  նոյեմբերի 24-ին ռուսական ռազմական ինքնաթիռը կործանվեց Սիրիայում։