Ըստ հաղորդման` քննիչները հարկադրել են ցուցմունք տալ և կեղծիքներ են կատարել - Երևանում Արամ Մանուկյանի տունը թալանում ու աղտոտում են, Շուշիում՝ պահպանում (լուսանկարներ) - Կոռուպցիան Դավիթ Հարությունյանի տարեց հարևանուհին է - Մուղնիի հիմնական դպրոցի տնօրենը աշխատավարձեր է յուրացրել (տեսանյութ) - Վարչապետը մեկ կրակոցով երեք նապաստակ է սպանում - Սկանդալային բացահայտումներ՝ չեխական զենքի՝ Ադրբեջանին վաճառքից. ինչո՞վ են զբաղված ԱԳ նախարարն ու Չեխիայի դեսպանը - Քաղաքապետարանը բյուջեից տարեկան 11 մլն է տալիս ՀՀԿ պատգամավորի ասոցիացիային, որը փաստացի չի գործում. «Ելք» - Նոր մանրամասներ՝ «Կոնվերս բանկի» հափշտակության դեպքից. եղել է դերաբաշխում - Բաղանիսում հոնի և պնդուկի այգիներ են հիմնում (լուսանկարներ) - Ողբերգական վթար՝ «Հարսնաքարի» մոտ. վարորդը մահացել է, մեքենայի մոտ ատրճանակ է հայտնաբերվել. Shamshyan.com (ֆոտո)

««Այո» են ուզում…ես ի՞նչ սրտով այո ասեմ». ցուցարար (տեսանյութ)


dalma

Այսօր, դեկտեմբերի 3-ին, կառավարության շենքի դիմաց, ՀՀ վարչապետի հետ հանդիպելու ակնկալիքով, հավաքվել էին Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները, Դալմայի այգիների նախկին սեփականատերերը և Նաիրիտ գործարանի աշխատողները:

Վերջիններս newspress.am-ի հետ զրույցում նկատեցին, որ իրենք իշխանության կողմից խաբված են: Հյուսիսային պողոտայի բնակիչները վստահեցնում են, որ արդեն 12 տարի տարբեր ձևաչափերով հանդիպել են կառավարության ներկայացուցիչների հետ: Իսկ անձամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել է հարցին շուտափույթ լուծում տալ: Խնդրով զբաղվող իրավաբանի հետ բնակիչները փորձել են հանդիպել, սակայն նրանց խոսքով` հանդիպումն անընդհատ հետաձգվում է: Այժմ ակցիայի մասնակիցները եկել էին վարչապետի հետ կրկին հանդիպելու ակնկալիքով: «Վար-չա-պետ, վար-չա-պետ…» վանկարկելով, նրանք կանգնել էին շենքի դիմաց իրենց պաստառներով, որոնց վրա գրված էր «դատարանը կաշառատուն» , «Զախարյանը Հյուսիսային պողոտայի բնակիչներին խաբեց-քցեց փողոց»:

«Այո են ուզում, թող մեր հարցերը լուծեն` գնանք ասենք, թե չէ ես ի՞նչ սրտով այո ասեմ»,- նկատեց ցուցարար կանանցից մեկը:

Հարկ է նկատել, որ թե այս բնակիչների, թե Դալմայի այգիների նախկին սեփականատերերի շարքերն այսօր նոսրացել էին:
Երկու դեպքում էլ ցուցարարները իրենց թվի նվազումը բացատրեցին. «մեզնից մի քանիսը չգիտենք ինչ ճանապարհով լուծել են իրենց խնդիրները, մի քանիսը հույսները կտել են արդեն ու էլ չեն գալիս, իսկ մի քանիսն էլ արդեն մահացել են…»:

Մանրամասները` տեսանյութում