Քաղաքացին անօգնական վիճակում ընկած է եղել հյուրասենյակի հատակին - Լարված իրավիճակ՝ ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում. չեղարկվել են մեծ թվով ավիաչվերթներ - Նիկոլ Փաշինյանի քողը կամաց-կամաց պատռվում է - Հայաստանի 0,3 տոկոսը գրաճանաչ չէ - Նախագահը խաշի է հրավիրել Հանրային խորհրդի անդամներին. քծնանքի պակաս չի եղել - Հենրիխ Մխիթարյանը համաձայնել է «Ինտեր» տեղափոխվել. Corriere dello Sport - «Պրավալ 1»-ից հետո, հացադուլը՝ որպես «պրավալ 2» - Թուրքական «Բեշիքթաշ»-ը Մխիթարյանի վրա «աչք է դրել» - Երևանում բենզալցակայանի տարածքում զենքի գործադրմամբ տեղի ունեցած խուլիգանության գործով հետախուզում է հայտարարվել - 13 տարի հետախուզման մեջ գտնվող «Ճայ Մայիսի» կինը, ով մեղադրվում է խարդախության մեջ, հայտնաբերվեց և տեղափոխվեց կանանց գաղութ. Shamshyan.com

«Եթե խումբը գործեր` մեր երկրում հոկտեմբերի 27 կլիներ». Սերժ Սարգսյան (տեսանյութ)


kalanq

Երեկ հեռուստաընկերությունների և նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ լրագրող Արտակ Ալեքսանյանը անդարդարձել է Նորք-Մարաշում վնասազերծված հանցախմբի հարցին: Հարց ու պատասխանը ներկայացվում է ստորև:

Օրերս Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություն իրականացրեց, ավելի քան երկու տասնյակ մարդ ձերբակալված է: Ինչպե՞ս եք գնահատում գործողությունը, կա՞ն արդյոք նախաքննությամբ հայտնաբերված նոր փաստեր կամ մանրամասներ:

Իհարկե՛, նախաքննության հետ կապված որևէ բան ես չեմ հրապարակի, որովհետև դրա իրավունքը չունեմ: Ինչ վերաբերում է օպերատիվ գործողությանը, ապա այն իրականացվել է շատ բարձր մակարդակով: Սկսած այն պահից, երբ այդ մարդիկ հայտնվել են Ազգային անվտանգության ծառայության տեսադաշտում, ընդհուպ մինչև վնասազերծման պահը: ՈՒ մենք ուղղակի պետք է շնորհակալություն հայտնենք, և՛ Ազգային անվտանգության ծառայությանը, նրա աշխատակիցներին, և՛ Ոստիկանությանը` այդ աղետը կանխելու համար: Բայց այստեղ ես ուզում եմ, ուղղակի, մեր բոլորիս ուշադրությունը հրավիրել բոլոր այն մարդկանց վրա, ովքեր փորձում են թերագնահատել իրականացված աշխատանքը: Մինչդեռ, այս մարդկանց կեցավայրից, նրանց վարձակալած բնակարանից ինչեր ասես, որ չեն հայտնաբերել: Եվ Ազգային անվտանգության ծառայությունն ամբողջական ցանկը տվեց: Պատկերացնու՞մ եք՝ մեկ միլիոնանոց քաղաքում օգտագործվի քառասուն հատ նռնակ, գործեն տասնմեկ ավտոմատ, պայթուցիկ նյութեր: Քո կարծիքով Եգիպտոսից Ռուսաստան թռչող ինքնաթիռն ի՞նչ է, ատոմային ռումբո՞վ են կործանել: Պայթուցիկ սարք է, որ դրել են ինքնաթիռի մեջ: Ուղղակի, այդ լուրերը, այդ նողկալի լուրերը տարածում են այն մարդիկ, ովքեր ափսոսացել են, որ այդ խումբը վնասազերծվել է, որովհետև նրանք շատ երջանիկ կլինեին եթե խումբը գործեր, մեր երկրում նոր հոկտեմբերի 27 կամ ավելի քիչ ծանր, կամ առավել ծանր դեպքեր տեղի ունենան, և իրենք ուրախ կլինեին: Հակառակ պարագայում, այդ ո՞ր երկրում եք տեսել այդպիսի թափանցիկ գործողություններ կատարեն ու չհամբերեն մի շաբաթ, երկու շաբաթ, երեք շաբաթ, որպեսզի քննությունն ամբողջականացնի, ներկայացնի հանրությանը կամ ուղարկի դատարան: Լավ, գոնե չեն համբերում տասը օր, տասնհինգ օր, մեկ ամիս, բայց երբ դատարանում կտեսնեն, որ ապացույց չկա, այն ժամանակ մենք կմեղադրենք Ազգային անվտանգության մարմիններին: Իհարկե, վստահ եմ, որ այդ մարդիկ փոքրամասնություն են մեր հասարակության մեջ: Ես, համենայնդեպս, շաբաթ օրը եղել եմ Հանրապետության երկու մարզերում, շփվել եմ շատ մարդկանց հետ և այդ մարդիկ ուղղակի ասում են՝ շնորհակալություն հայտնեք Ազգային անվտանգության ծառայությանը և Ոստիկանությանը: Հասկանու՞մ եք, եթե հնարավոր լիներ կանխել այդպիսի գործողությունները, աշխարհը շատ ավելի լավը կլիներ: Մեր պարագայում՝ մենք կարողացել ենք կանխել: Ընդհանրապես, կանխարգելիչ աշխատանքը չի գնահատվում ամբողջ աշխարհում և, մասնավորապես, մեր երկրում: Երբ գործողությունը տեղի է ունենում, այն ժամանակ են ասում` բա ինչու՞ չկանխարգելեցիք: Ես մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում Ազգային անվտանգության մարմիններին, մեր աշխատողներին, օպերատիվ կազմին, տեխնիկական կազմին ու նաև, իհարկե, Ոստիկանությանը` այդ գործողությունները բարձր մասնագիտական մակարդակով անցկացնելու համար: