Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

Վլադիմիր Պուտինը ավանդական ուղերձ է հղում Դաշնային Ժողովին (ուղիղ միացում)


Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է գալու Դաշնային ժողովին ուղղված ավանդական ուղերձով: Նա ներկայացնելու է գալիք տարում երկրի զարգացման հիմնական ուղղություններն ու հեռանկարները:
Ելույթը նախատեսվում է Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ին: Ռուսաստանի նորագույն պատմության մեջ սա 22-րդ, իսկ Պուտինի համար 12-րդ ելույթն է:

Ըստ ավանդույթի, միջոցառումը սկսվելու է Կրեմլի պալատի Գեորգիևյան սրահում: Բացի Պետդումայի ու Դաշնային խորհրդի խորհրդարանականներից՝ հրավիրված են նաև ՌԴ կառավարության անդամները, Սահմանադրական ու Գերագույն դատարանների նախագահները, Ռուսաստանի գլխավոր դատախազը, Կենտրոնական բանկի, Հաշվիչ պալատի նախագահները, շրջանային ղեկավարներ, բարձրաստիճան անձինք, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Պուտինի ելույթը կցուցադրվի ուղիղ հեռուստա ու ռադիոեթերով: