Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

Դավութօղլուի հայտարարությունը Ադրբեջան մեկնելուց առաջ


Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Ադրբեջան մեկնելուց առաջ հարցազրույց է տվել լրագրողներին: Նա հատկապես անդրադարձել է ռուս-թուրքական հարաբերություններին և այսօր Ադրբեջանում քննարկվելիք թեմաներին:

«Սովետական միության ժամանակաշրջանում օգտագործվում էր հատուկ քարոզչական մեքենա: Այդ դատարկախոսությունները հիմնականում տարածվում էին «ՊՌԱՎԴԱ» թերթի միջոցով. իրենք ստեղծում էին սուտը և սկսում հավատալ դրան: Այժմ եկել է դրանք բացահայտելու ժամանակը»,- ասել է նա:

Դավութօղլուն նշել է նաև Ադրբեջանում քննարկվելիք հիմնական թեման: Ըստ նրա` այժմ Թուրքիան քայլեր է ձեռնարկում իր էներգետիկ անկախության պահպանման ուղղությամբ: Այդ իսկ պատճառով, Դավութօղլուն այսօր Ադրբեջանում քննարկելու է ադրբեջանական գազի ավելի մեծ ծավալների անհրաժեշտության հարցը, որը կմեղմի Թուրքիայի կախվածությունը ռուսական էներգառեսուրսներից: Միևնույն ժամանակ քննարկվելու են տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդման և ընդլայման հարցեր: