Քաղաքացին անօգնական վիճակում ընկած է եղել հյուրասենյակի հատակին - Լարված իրավիճակ՝ ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում. չեղարկվել են մեծ թվով ավիաչվերթներ - Նիկոլ Փաշինյանի քողը կամաց-կամաց պատռվում է - Հայաստանի 0,3 տոկոսը գրաճանաչ չէ - Նախագահը խաշի է հրավիրել Հանրային խորհրդի անդամներին. քծնանքի պակաս չի եղել - Հենրիխ Մխիթարյանը համաձայնել է «Ինտեր» տեղափոխվել. Corriere dello Sport - «Պրավալ 1»-ից հետո, հացադուլը՝ որպես «պրավալ 2» - Թուրքական «Բեշիքթաշ»-ը Մխիթարյանի վրա «աչք է դրել» - Երևանում բենզալցակայանի տարածքում զենքի գործադրմամբ տեղի ունեցած խուլիգանության գործով հետախուզում է հայտարարվել - 13 տարի հետախուզման մեջ գտնվող «Ճայ Մայիսի» կինը, ով մեղադրվում է խարդախության մեջ, հայտնաբերվեց և տեղափոխվեց կանանց գաղութ. Shamshyan.com

Կրակոցներ ԱՄՆ-ում. կա ավելի քան 14 զոհ


ahabekchutyun

ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Սան Բերնարդինո քաղաքի «Inland» կենտրոնում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ: Կասկածյալը կրել է զրահաբաճկոն և զինված է եղել AK-47 տեսակի ինքնաձիգով: Արդեն հրապարակված տվյալի համաձայն նա միայնակ չի գործել, ունեցել է 2 համախոհ, ովքեր կրել են նույն զինատեսակից:

CCN-ը հրապարակել է ոստիկանության պաշտոնական տվյալները, որտեղ ասված է, որ կա ավելի քան 14 զոհ և ճիշտ այդքան վիրավոր: Ոստիկանությունը կարողացել է շենքից դուրս բերել մոտ 30 պատանդ: Նշյալ կենտրոնը գործում է մտավոր խանգարումներ ունեցող և հատուկ կարիքավոր անձանց համար:

Դեպքի առթիվ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վերահաստատել է իր կոչը` զանգվածային հրաձգությունների կազմում ատրճանակների ավելի շատ վերահսկման բարեփոխումների ուղղությամբ: Խոսելով CBS News- ի հետ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է. «Կոնգրեսը պետք է գործի երկկուսակցական կարգով` սողանցքները փակելու համար, այդ թվում այն մեկը, որ թույլ է տալիս մարդկանց TSA-ի ոչ թռիչքային ցուցակում օրինականորեն ձեռք բերել հրազեն»: