Բեյլն ու Խամեսը չեն մասնակցի ՉԼ-ի «Բրյուգե»-ի դեմ խաղին
Այսօր Չեմպիոնների լիգայի խաղարկությունում պայքարի մեջ կմտնի Մադրիդի «Ռեալ»-ը: Իսպանական ակումբը կմրցի «Բրյուգե»-ի հետ:
Արդեն հիմա հայտնի է թիմի հայտացուցակը: Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից:
Թիմի հայտացուցակից բացակայում են Գարեթ Բեյլն ու Խամես Ռոդրիգեսը: Նրանք երկուսն էլ մասնակցեցին Իսպանիայի առաջնության վերջին տուրում մադրիդյան դերբիին:
Ընդգծենք, որ Չեմպիոնների լիգայի առաջին տուրում Զիդանի սաները 3-0 հաշվով պարտվեցին «ՊՍԺ»-ին: