Չինաստանի արտգործնախարարը հերքել է Դոնալդ Թրամփի հայտարարությունը
Չինաստանի արտգործնախարար Գեն Շուանը հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունը, իբրև թե նախկին փոխնախագահ Ջո Բայդենի տղային՝ Հանթեր Բայդենին, Չինաստանը գումար է փոխանցել:
Երկուշաբթի օրը տեղի ունեցած բրիֆինգին արտգործնախարարը հայտարարել է, որ այդ լուրերը սուտ են:
Ավելի վաղ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ 2020 թվականի նախագահական ընտրություններին իր մրցակից Ջո Բայդենի որդուն Չինաստանը շուրջ 1,5 միլիարդ դոլար է փոխանցել: