Վլադիմիր Զելենսկին պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի օգնական Անդրեյ Երմակը հայտնել է, որ նախապատրաստվում է Զելենսկիի պաշտոնական այցն Ամերիկայի միացյալ նահանգներ: Ավելի վաղ՝ սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին:
Նրանք քննարկել էին Դոնբասի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև երկու երկրի փոխգործակցության մի շարք հարցեր:
Նախքան այդ նախատեսված էր, որ երկու երկրի նախագահները պետք է հանդիպեին Վարշավայում, սակայն Թրամփը չէր մեկնել Լեհաստան: Զելենսկիի օգնականը չի նշել, թե երբ է նախատեսված Թրամփ-Զելենսկի հանդիպումը: