Նորաշենի ավագանու նիստը ծիրանի ծառի տակ է եղել․ լարված իրավիճակ մարզպետարանում (տեսանյութ)
Վաղ առավոտից բողոքի ակցիա է կազմակերպվել Արարատի մարզի Նորաշեն համայնքում։ Գյուղացիները դժգոհում են, որ մարզպետը մի գիշերվա մեջ նոր գյուղապետ է նշանակել, այն դեպքում, երբ իրենք ընտրել են Նորայր Գրիգորյանին, իսկ նոր գյուղապետի նշանակման մասին չեն էլ իմացել։
Նորայր Գրիգորյանն ինքը վստահեցնում է, որ տեղյակ չի եղել իր հեռացման մասին։ Երեկոյան զանգահարել է գյուղապետարանի պահակը և տեղեկացրել, որ ինքը աշխատանքից ազատված է։
Գյուղացիներն էլ առավոտյան փակել են գյուղապետարանի մուտքն ու ներս չեն թողնում նոր գյուղապետին։ Թեև վերջինս պնդում է, որ ավագանու նիստ է եղել և որոշվել է իր նշանակումը, սակայն Նորայր Գիրգորյանը վստահեցնում է, որ հիշյալ նիստը եղել է ծիրանի ծառի տակ՝ մի քանի հոգու կենցաղային զրույցի շուրջ։