Չինաստանը գտել է խոշոր նավթի հանք
Չինական Petro China նավթային ընկերությունը խոշոր նավթահոր է հայտնաբերել երկրի Օրդոս շրջանում:
Ենթադրվում է, որ այնտեղ շուրջ 1 միլիարդ տոննա նավթի պաշար կա: Նախնական տվյալներով՝ այս տարի նավթահորից շուրջ 640 հազար տոննա նավթ կհանվի, իսկ մինչ մյուս տարի այդ թիվը կհասնի 3 միլիոն տոննայի:
Սա Չինաստանում վերջին շրջանում հայտնաբերված ամենախոշոր նավթի հանքն է համարվում: