Պոչետինոն ՝ «Մանչեսթեր», իսկ Սաութգեյթը՝ «Տոտենհեմ»․ մարզչական փոփոխություններ անգլիայում
Անգլիական սպորտային պարբերականները նշում են, որ առաջիկայում Անգլիայում հնարավոր են մարզչական փոփոխություններ։ Մասնավորապես մի շարք աղբյուրներ նշում են, որ Լոնդոնի «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կլքի իր պաշտոնը ու կփոխարինի Սուլշերին։
Իսկ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթն էլ իր հերթին կգլխավորի լոնդոնյան թիմը։
Ընդգծենք նաև, որ մարզչական այս փոփոխությունների հետ կապում են նաև Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիին։