Պոլ Պոգբան կմնա «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, եթե․․․
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան առաջարկել է պայմաններ իր ակումբին, որից հետո նա միայն կմնա թիմում։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Պոգբան մասնավորապես ցանկանում է, որ իր աշխատավարձը կրկնապատկվի և շաբաթական 300 հազար ֆունտ ստեռլինգի փոխարեն վաստակի 600 հազար ֆունտ ստեռլինգ։
Պոգբային ամեն գնով ցանկանում է գնել «Մադրիդի Ռեալ»-ը։ Ընդգծենք, որ Պոգբան ինքը ամռանը դիտարկում էր նաև «Յուվենտուս» վերադարձի տարբերակը։