Արամի փողոցում ծառի ճյուղերը կոտրվել, ընկել են ավտոմեքենաների վրա
Այսօր՝ ժամը 13:27-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի փողոցի թիվ 86 շենքի մոտակայքում քամուց ծառը պոկվել, ընկել է կայանած ավտոմեքենաների վրա. անհրաժեշտ է օգնություն:
ԱԻ նախարարությունից հայտնեցին, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ ծառի ճյուղերը կոտրվել, ընկել են կայանած «Mercedes A170» (վարորդ՝ Լուսինե Գ.) և «Mercedes E300» մակնիշների ավտոմեքենաների վրա: Վնասվել են ավտոմեքենաների տանիքները և շարժիչի հատվածի թիթեղները:
Փրկարարները հեռացրել են ծառի ճյուղերն ավտոմեքենաների վրայից: