Ռուս ռազմական մասնագետները Վենեսուելայում են․ Նիկոլաս Մադուրո
Ռուսական 2 ռազմական ինքնաթիռներ գտնվում են Վենեսուելայում։ Այս մասին հայտարարել է Վենեսեուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։
Մի քանի օր առաջ Վենեսեուելայի առաջնորդը Մոսկվայում էր, որտեղ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ Վենեսուելան կշարունակի գնել ռուսական զենք։
Հայտնի է նաև, որ ինքնաթիռում գտնվում են ռուս ռազմական մասնագետներ։