Եթե ճամփես փակում են ու աշխատավարձս էլ չեն տալիս՝ կգնամ կնետվեմ կամրջից․ կորցնելու բան չունեմ․ «Սանիթեք»-ի աշխատակից (տեսանյութ)
«Սանիթեք»-ի նախկին աշխատակիցները շարունակում են բողոքի ակցիան կառավարության դիմաց։ Նրանք պահանջում են հանդիպում միայն ու միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, եթե ոչ, ապա վճռել են նստացույց անել։
Իրենց աշխատավարձը պահանջող աշխատակիցներին հանդիպելու եկավ կառավարության ներկայացուցիչը, ում պատասխանենրը, սակայն, ակցիայի մասնակիցներին չգոհացրին։
Իսկ տղամարդկանցից մեկի նյարդերն էլ տեղի տվեցին․
«Ես ողորմություն չեմ խնդրում, որ կառավարության դռները փակել են իմ առաջ, ես իմ աշխատավարձն եմ ուզում։ Եթե չեն ընդունում, հենց հիմա, բոլորիդ ասում եմ, տաքսի եմ նստում ու էստեղից գնամ Կիևյան կամրջից նետվեմ»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում