ՍԴ 3 դատավորի դիմումով կարող է կարգապահական պատասխանատվություն սկսել Վահե Գրիգորյանի նկատմամբ․ Ալվինա Գյուլումյան (տեսանյութ)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ոչ ոք չի կարող կաշկանդել Սահմանադրական դատարանին։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ալվինա Գյուլումյանը։
«Մենք Սահմանդրությունն ենք պաշտպանում»,- ասաց նա:
Ինչ վեաբերում է լրագրողների դիտարկմանը՝ կապված ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի բացակայությունների հետ, ապա Ալվինա Գյուլումյանը նկատում է, որ նախադեպ չունեն։
«Նման նախադեպ չեմ հիշում, իրավական առումով մենք պարտավոր ենք նիստերին մասնակցել․ որոշակի ժամանակահատվածում որոշակի նիստերի չմասնակցելը կարող է կարգապահական պատասխանավություն սկսել՝ 3 դատավորի դիմումով»,-ասաց Գյուլումյանը՝ հավելելով, որ անձամբ ինքը նման բան չի նախաձեռնում և, գոնե այս պահին, չի կարող ասել, կլինի՞ նման գործընթաց, թե՞ ոչ։
Մանրամասները՝ տեսանյութում