Չինաստանին մեղադրում են Airbus ընկերության դեմ կիբեռհարձակման մեջ
Չինաստանի արտաքին գործերի ներկայացուցիչ Գեն Շուանը անհեթեթ է որակել այն հայտարարությունները, իբրև թե Չինաստանն է կանգնած Airbus ընկերության դեմ կիբերհարձակումների հետևում:
Ավելի վաղ «Ֆրանս Պրեսս» գործակալությունը՝ հղում կատարելով անհայտ աղբյուրներին, հայտարարել էր, որ Չինաստանն է կազմակերպել Airbus-ի դեմ կիբեռհարձակումները, որի նպատակն է եղել գողանալ օդանավերի վերաբերյալ մի շարք տվյալներ:
«Նման հայտարարությունները ոչ պրոֆեսիոնալ ու անհեթեթ են»- ասել է Գեն Շուանը: Նա նաև հավելել է, որ Չինաստանը դեմ է ցանկացած տիպի կիբեռհանցագործության: