Ռուսաստանն ԱՄՆ-ի դիմաց պահանջներ է դրել
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը հայտարարել է, որ պահանջել են ԱՄՆ-ից, որպեսզի վերջինս այլևս դադարեցնի «դիպլոմատներին վիզա չտրամադրելու պրակտիկան», ինչը տեղի ունեցավ Նյու Յորքում անցկացված ՄԱԿ-ի գագաթնաժողովի ժամանակ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի պատվիրակության մի շարք անդամների ԱՄՆ մուտքի արտոնագիր չտրամադրվեց, ինչի պատճառով նրանք չմեկնեցին Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի 74-րդ գագաթնաժողովին:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ում է գտնվում ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակը, վերջինս որոշակի պարտավորություններ է ստանձնել անդամ երկրների նկատմամբ:
Վիզաները չտրամադրելով, ցավոք, նա խախտում է իր ստանձնած պարտավորությունները»,- ասել է Վերշինինը:
Հիշեցնենք, որ բացի Ռուսաստանի պատվիրակության մի շարք անդամներից, ԱՄՆ մուտքի արտոնագիր չէր տրամադրել նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանիի գլխավորած պատվիրակության մի քանի անդամների: