Լիոնել Մեսսին բաց կթողնի մոտ 1 ամիս
Կատալոնական «Բարսելոնա»-ի ավագ Լեոնել Մեսսին բաց կթողնի մոտ 1 ամիս։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
32-ամյա ֆուտբոլիստի մոտ կա ձախ ոտքի մկանային վնասվածք։ Մեսսին երեքշաբթի օրն այս մրցաշրջանում առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ, սակայն առաջին խաղակեսում փոխարինվեց։
Նա Լա լիգայում բաց կթողնի 3 հանդիպում, իսկ Չեմպիոնների լիգայում՝ 2։