Ռոնալդուն սկսել է մարզվել (ֆոտո)
Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սկսել է մարզվել ընդհանուր խմբի հետ։
Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։ Ռոնալդուն մկանային վնասվածքի պատճառով բաց էր թողել թուրինյան ակումբի 5-րդ տուրի հանդիպումը՝ «Բրեշիա»-յի հետ։
Իտալիայի առաջնության հերթական տուրում Իտալիայի չեմպիոնները կմրցեն «Սպալ»-ի հետ։ Այդ հանդիպմանը ամենայն հավանականությամբ Ռոնալդուն կմասնակցի։