Անտոնիո Կոնտեի առաջին ռեկորդն «Ինտեր»-ում
Իտալական «Ինտեր»-ը Իտալիայի առաջնության բոլոր 5 տուրերում հաղթանակ է տարել և արդյունքում 15 միավորով նա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։ Կոնտեն թիմը ղեկավարեց այս ամռանը և արդեն հիմա նա իր առաջին ռեկորդը գրանցեց միլանյան թիմում։
Իտալացի մասնագետը «Ինտեր»-ի պատմության մեջ առաջին մարզիչն է, ով իր առաջին մրցաշրջանի առաջին 5 խաղերում հաղթանակ է տարել։