«Տոտենհեմ»-ը Հարի Քեյնին գնահատել է 250 միլիոն եվրո
«Տոտենհեմ»-ի նախագահ Դենիել Լևին ցանկանում է պահել իր թիմի հարձակվող Հարի Քեյնին։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Եթե այս տարի ակումբը մնաց առանց գավաթի, ապա Քեյնի տրանսֆերային գինը կհասնի մոտ 250 միլիոն եվրոյի։
Քեյնին ցանկանում են գնել «Ռեալ»-ը, «Բարսելոնա»-ն և «Մանչեսթեր Սիթի»-ն։ Քեյնի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ավարտվում է 2024 թվականին։ Այս մրցաշրջանում նա մասնակցել է 7 հանդիպման և խփել 5 գնդակ։