Արցախ վերդառնալու շանս կա․ Արտակ ԲեգլարյանՄիջուկային օբյեկտներն Իսրայելի հարվածի թիրախում չեն եղել. CNN
Մի' շտապեք թաղել հույսը. Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին
Ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համարԻսրայելը նախազգուշացումներ չի արել քաղաքացիներին Իրանի հարվածից առաջ. NBCՇենգավիթի քննչական բաժնում առերևութ խոշտանգման դեպք է եղել․ փաստաբանն ահազանգում է (տեսանյութ)Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը նշանակվել է նրա խորհրդականԻնչպես է փողոցում առևտուր անող կինը հետ բերում պանիրը (տեսանյութ)
Սլավոնական համալսարանում պայթուցիկ տեղադրված լինելու մասին ահազանգը կեղծ է. ՆԳՆ
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանԻնչո՞ւ պիտի իմ քրտինքը տանեք, ի՞նչ եք տվել, որ տանեք. առևտրականը՝ քաղաքապետարանի աշխատակիցներին (տեսանյութ)Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վարդան Ղուկասյանը կարևոր հայտարարություն է արել (տեսանյութ)
10-ը տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք, Ոսկեպարը պահեք․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին (տեսանյութ)Երևանի Կիևյան փողոցում շենքի դալանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. ինչեր են հայտնաբերվել«Թքեմ Նիկոլի ու իրա կնգա երեսին». փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի (տեսանյութ)Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նոր նշանակում է արել
Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը
Կասեցվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձ (տեսանյութ)ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեությունՍտավրոպոլի մարզում կործանվել է ՌԴ օդատիեզերական ուժերի ՏՈւ-22Մ3 ռմբակոծիչըԱկնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանն իր կերպարով միջազգային աղմուկի առիթ է դառնում, մի բան՝ ինչից Բաքուն փորձում է համառորեն խուսանավել. ՀայրապետյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Օձունում, ԳյումրիումԻրանի վրա հարձակումների թիրախը եղել է Սպահան քաղաքի ռազմաբազան. New York TimesՀայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»Եղանակն առաջիկա օրերինՀայտնի է Միհրան Հարությունյանի առաջին մրցակիցը «Наше Дело»-ի մրցաշարումԻսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանում գտնվող օբյեկտներից մեկինԳայի պողոտայում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կա 2 վիրավոր (լուսանկար)Սարգիս Խանդանյանը մեկնում է ԴանիաԵթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ ՏոնոյանԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել էՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ»Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեցՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»Հրդեհ՝ Աքորի գյուղումԻսրայելը զայրացրել է ԱՄՆ-ին՝ զգուշացնելով նրանց Սիրիայում Իրանի դեմ հարձակման մասինՓաշինյանը Մխիթար Հայրապետյանին գործուղում է Սաուդյան Արաբիայի թագավորություն Մահմուդ Աբասը մերժել է Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու քվեարկությունը հետաձգելու խնդրանքը
Հասարակություն

«Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է նորածին տղա երեխա. Shamshyan.com

Սեպտեմբերի 24-ին նորածնի մահացության դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը մահացել է Կոտայքի մարզի բնակչուհի, 2 երեխաների մայր, 33-ամյա Հ․ Խ․-ի նորածինը։

Երեխան տղա է եղել, հարազատներն էլ ասում էին․ «Մեզ համար անհասկանալի է, թե ինչի համար է երեխան մահացել։ Ուզում ենք օբյեկտիվ քննություն կատարվի թե՛ բժիշկների, թե՛ իրավապահների կողմից, որպեսզի պարզվի իրականությունը։ Եթե երեխայի մահվան մեջ բժիշկների մեղավորությունը կա, ապա ուզում ենք՝ մեղավորը պատասխանատվություն կրի, որպեսզի հետագայում ոչ մի մայր այս ցավը չապրի, ինչ հիմա մեր ազգականն է ապրում»։

Shamshyan.com-ը ներկայացնում է Հ. Խ.-ի խոսքը դեպքի կապակցությամբ. Կյանքում կան դժվարություններ, որոնք անսպասելի են գալիս։ Ամուսնուս ողնաշարի ճողվածքի վիրահատությունը ես շատ ծանր տարա։ Նախ նրա առողջականի հարցն էր անհանգստացնում, հետո էլ ձմռան (կոմունալ) ծախսերը և երեխաներիս ու ամուսնուս խնամելը։ Առաջին լույսը, որ երևաց այդ հուսահատ իրավիճակում իմ աշխատանքի ընդունվելն էր, որը քիչ, թե շատ կթեթևացներ մեր ֆինանսական բեռը։

Շատ անսպասելի ինքնազգացողությանս վատացման պատճառով գնացի հիվանդանոց, արդյունքում իմացա, «հեմատոմա- շերտազատման» խնդրով և մեծ ժամկետում բալիկի եմ սպասում։ Մեղքս ինչ թաքցնեմ, թող Աստված ինձ ների, որ մտածում էի ընդհատման մասին և խնդրեցի բժշկուհուս օգնել ինձ այդ հարցում։ Նկարագրեցի իրավիճակը, որտեղ հայտնվել եմ։ Ես ստացա շատ ջերմ, սիրալիր, բայց մերժողական պատասխան՝ դու պետք է ունենաս քո բալիկին, ես ընդհատման հարցում քեզ օգնել չեմ կարող և այն մտահոգությանը, որ իմ գրանցված տարածքից դուրս լինելու և վճարովի կոնսուլտացիայի գումարն էլ չեմ կարող վճարել։

Բժշկուհիս շատ համբերատար և կրկին սիրալիր պատասխանեց, երբ կկարողանաս, այն ժամանակ էլ կվճարես։ Ավելին դա իմ գրպանը չի գնում, դա պետական մուծում է, հակառակ դեպքում կընդառաջեի։ Կիսանեղացած կամ միգուցե, նույնիսկ, մտածելու կարողությունս կորցրած քայլում էի և ի վերջո հասա տուն։ Ամուսինս շատ ոգևորվեց այդ լուրից՝ նրա կանաչ գեղեցիկ աչքերը փայլատակեցին ուրախությունից, իսկ ես դեռ չսթափված՝ խոստովանեցի, որ նման մտադրություն եմ ունեցել։ Նա շատ տխրեց և շատ դառը հայացքով ու վրդովված դեմքով ասաց՝ Կարևորը աշխատանքդ է չէ՞, թե՞ կարծում ես, որ չեմ լավանա։ Եվ փորձեց վիրակապերը դեռ մարմին վեր կենալ, ասելով, որ գնում եմ գործի։ Նրա այդ արարքը ինձ լիովին սթափեցրեց և ի վերջո հասկացա, որ ամենասխալ քայլը կլիներ համառել ու հրաժարվել իմ հրաշք փոքրիկից։ Ես դարձա անփույթ մասնագետի անտարբերության զոհը և պայքարելու եմ մեր ապագա մայրերին նման դժբախտություններից զերծ պահելու համար»: