Լուկաշենկոն խոսել է Ուկրաինայի մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ կողմնակից է «ամբողջական ու ոչ անջատողական Ուկրաինայի գաղափարին»:
Այս մասին Լուկաշենկոն հայտարարել է Մինսկում՝ ուկրաինացի լրագրողների հետ հանդիպմանը: Նա անդրադարձել է նաև Դոնբասի շուրջ ստեղծված իրավիճակին նշելով, որ ժամանակն է «ցանկության ցուցադրությունից անցնել կոնկրետ գործողությունների» հարցը լուծելու համար:
«Այն օրից, ինչ առաջացել է այս կոնֆլիկտը իրավիճակը շատ է փոխվել: Հատկապես վերջին նախագահական ընտրություններից հետո: Դուք անընդհատ նշում եք ցանկություն, ցանկություն, բայց ցանկությունը ոչինչ չի փոխում, պետք է գործել : Մարդիկ սպասում են գործողությունների, որոնք խաղաղություն կբերեն իրենց երկրին»,- ասել է Լուկաշենկոն: