Ինքնաթիռի կոշտ վայրէջք Ռուսաստանում. կա 56 տուժած
Ռուսաստանի Բառնաուլ քաղաքում Boeing ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով 56 ուղևոր է տուժել:
Տուժածներից մեկը գտնվում է հիվանդանոցում, մյուսները, անհրաժեշտ հետազոտություն անցնելուց հետո, դուրս են գրվել հիվանդանոցից:
Boeing 767-300 ինքնաթիռը Բառնաուլի օդանավայական էր ժամանել Վիետնամից, նախնական տվյալներով վայրէջքի ժամանակ շասսիներից մեկը չի բացվել: Ինքնաթիռում 341 մարդ է եղել, որոնցից 10-ը՝ անձնակազմի անդամներ: