Նույն Արցախի թեման է` որոշ առանձնահատկություններով, երբ 2018 թվականից արդեն պարզ էր, թե ինչ է տեղի ունենալու մեր երկրի հետ, բայց երկար ժամանակ այդ մասին խոսողներին, զգուշացնողներին ցանցերում «քացու տակ էին գցում». Աբրահամյան
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ «Ժողովուրդ»Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ ԱՄՆ պետքարտուղար
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչըՆիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին, Բաքվում ցնծում են. «Հրապարակ»Փրկենք արցախյան մշակույթը. ընթանում է «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոնը (ուղիղ)Իսրայելն Իրաքում հարձակվել է իրանամետ խմբավորման շտաբի վրաԴեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ ԱռաքելյանՀանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Փաշինյանը «մահապարտ» է. գիտի` եթե Հայաստանը մնա, ինքը, ի վերջո, դատվելու է․ ԹևանյանԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման դիմաց Իսրայելից պահանջում է Պաղեստինի ճանաչումը. The Wall Street JournalՄենք պետք է հաղթենք Գազայի հատվածում. ՆեթանյահուՈսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են Ռաֆահում ծրագրված գործողությունըՓաշինյանն այցելեց Տավուշ, մանիպուլացրեց, վերադարձավ, սկսվեց հայրենիքի հանձնման համաձայնությունը․ Թովմայսան Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասը «ՔՊ»-ն շարունակում է կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան «Նիկոլ, դավաճա՛ն» վանկարկելով՝ բաղանիսցիները փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Տավուշում պետական սահմանի սահմանազատման հարցով ՀՀ իշխանության վարքագիծը հակասում է պետական շահերին Տավուշի Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում․ Sputnik Արմենիա Կրասնոդարը հաղթեց Ֆակելին. Սպերցյանը մասնակցեց խաղին, Հարությունյանը՝ ոչ Կանաչ ժամ եկեղեցու ոչնչացումը ցեղասպանական գործողություն է՝ հարձակում մշակութային ժառանգության վրա Հայտնաբերվել է կորած քաղաքացին Ադրբեջանը ջնջել է հողի վրայից օկուպացված Արցախի Քարինտակ գյուղը Ալվարդ Ստեփանյանը դարձավ 2024 թվականի Հայաստանի մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոն Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Կազիմիրովը ԵՄ-ն պաշտպանում է Ադրբեջանին՝ Տավուշի 4 գյուղերի հանձնման պայմանավորվածությունը «Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի հավասարական մոտեցումներից․ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի 2024 թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Խաղաղապահների դուրսբերումը բարձրացնում է Ադրբեջանի նոր հանցագործությունների հավանականությունը Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը Տավուշից 2.5 գյուղի` Ադրբեջանին անցնելու որոշման մասին իշխանությունը Իրանին տեղեկացրել է (տեսանյութ) Իրապես կարծում ենք՝ տրանսպորտային կապուղիների ապաշրջափակումը կլինի խաղաղության էական գործոն․ ԱԳՆ Գետափնյա գյուղի կամրջով երթևեկությունը դեռևս մնում է դադարեցված ՔԿ-ից հայտարարում են՝ անձը խոշտանգման չի ենթարկվել, բայց քրվարույթ կնախաձեռվի Վանաձորում` իր տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դին Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» հայտարարությունը Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆ Վախենում եմ արդեն 200 օր Ադրբեջանի կողմից բանտարկված հորս կյանքի համար.Վարդանյանի որդու հարցազրույցը Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան ՊՎԾ-ն ամփոփել է քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները Սրանք հանձնող են, ազատագրող չեն, մարդկանց կտրում են հայրենիքից ու Եկեղեցուց, Նիկոլի հետ ապագա չկա (տեսանյութ) Վանաձորը վերածվում է սահմանային գոտու, իսկ ՀՀ-ի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը․ թյուրքագետ էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի Սազմանազատման հետևանքով Կիրանց գյուղի հատվածում մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը
Մամուլ

«168 ժամ». Իջևանի ընտրություններից առաջ կալանավորվածներին ազատ են արձակել

«168 ժամ» թերթը գրում է.

«Իջեւանյան անտառահատների ու ոստիկանության՝ հուլիսի կեսերին տեղի ունեցած բախումների ժամանակ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, հասարակական լուրջ հուզումներ եղան Տավուշի մարզում։ Եղան նաեւ ձերբակալվածներ, որոնցից 13 անձի մեղադրանք առաջադրվեց։ Նրանցից 10-ը կալանավորվեցին։

Ըստ Քննչական կոմիտեի՝ «Մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով, այն է՝ զենք կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանությունը, ինչպես նաեւ խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից կամ կազմակերպված խմբի կողմից: Ինչպես նաեւ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»:

Հուլիսի 22-ի դրությամբ քրեական գործի շրջանակներում 11 անձ դեռ որոնվում էր։

Եվ ահա 168.am-ին տեղեկություններ հասան, որ իջեւանյան բախումների դեպքերով կալանավորված անձինք գտնվում են ազատության մեջ, եւ դա կապված է Իջեւանի քաղաքապետի սպասվելիք ընտրությունների հետ։ Ներկայիս իշխանությունները, ովքեր մշտապես քննադատում էին նախկիններին ընտրություններից առաջ բանտերում գտնվող թաղային հեղինակություններին ազատ արձակելու եւ ընտրությունների ժամանակ ձայներ բերելու համար նրանց օգտագործելու մեջ, այժմ, փաստորեն, իրենք են հաճույքով օգտվում այդ ռեսուրսից եւ իջեւանյան բախումների ժամանակ առավել ակտիվություն ցուցաբերած կալանավորված անձանց ազատ արձակում, թերեւս, համապատասխան ծառայության դիմաց։

Գաղտնիք չէ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր քավորին՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տավուշի նախկին մարզպետ Վահե Ղալումյանի եղբորը, նշանակել է Իջեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար՝ քաղաքապետի ընտրություններում արդեն իսկ նրան ընտրված քաղաքապետ տեսնելու ակնկալիքով։

Ի դեպ, Իջեւանի քաղաքապետի ընտրությունները պետք է տեղի ունենային սեպտեմբերին, սակայն, քանի որ ծառահատումների դեպքերով բախումներից հետո այստեղ մեծապես սասանվել էր Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը, եւ սեպտեմբերին նրա թեկնածուն հաղթելու շանս չէր ունենա, որոշվեց այն տեղափոխել ավելի ուշ ժամկետներ, որպեսզի կարողանան լավ նախապատրաստվել, որ անակնկալներ չլինեն։

Իջեւանում խոսում են, որ վարչապետի քավոր Հայկ Ղալումյանն անձամբ է այցելում կալանավորվածների ընտանիքներին, խոստանում միջնորդել վերջիններիս ազատ արձակել, միայն թե նրանք ընտրությունների ժամանակ աշխատեն իր օգտին ու ձայներ բերեն։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ, եթե այդ անձինք հասարակական լուրջ վտանգավորության արարք էին կատարել, ավելին՝ մարմնական վնասվածքներ էին պատճառել իշխանության ներկայացուցիչներին, ինչո՞ւ են հիմա ազատության մեջ, իսկ եթե այնքան էլ ծանր չէր նրանց կատարած արարքը, ինչո՞ւ այն ժամանակ կալանավորվեցին։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը մեր այն հարցին, թե արդյո՞ք նշված կալանավորված անձինք ազատության մեջ են գտնվում, պատասխանեց, որ դատարանը փոխել է նրանց բոլորի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, ազատ են արձակվել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում