Մեծ Բրիտանիան հետ է վերադարձրել սննկացած տուրիստական ընկերության տուրիստներին
Մեծ Բրիտանիայի ղեկավարությունը հետ է վերադարձրել սնանկացած Thomas Cook
բրիտանական տուրիստական ընկերության 95% տուրիստներին: Շուրջ 14 հազար բրիտանացի տուրիստներ վերադարձել են հայրենիք և նախատեսվում է այդ գործընթացը շարունակել մինչ հոկտեմբերի 6-ը:
Հատուկ հայտարարության մեջ կոչ է արվել բրիտանացի զբոսաշրջիկներին՝ վայելել իրենց հանգիստը, քանի որ երկրի կառավարությունը որոշել է յուրաքանչյուր զբոսաշրջիկի հետ վերադարձնել իր հանգստի ավարտի օրը:
Հիշեցնենք, որ բրիտանական ամենահին տուրիստական ընկերություններից Thomas Cook -ը սեպտեմբերի 23-ին հայտարարեց, որ սնանկացել է և չի կարողացել պայմանավորվել ավիափոխադրողների հետ, որպեսզի իր հաճախորդներին հետ վերադարձնի Մեծ Բրիտանիա: Այդ պահին Thomas Cook-ի ավելի քան 160 հազար զբոսաշրջիկներ հանգստանում էին տարբեր երկրներում: