«Ավտովթարից տուժած զինծառայողը ստացել է թեթև քերծվածք, արդեն հիվանդանոցից դուրս է գրվել». Արծրուն Հովհաննիսյան
Արմավիրում տեղի ունեցած ավտովթարից տուժած զինծառայողը ստացել է թեթև քերծվածք, արդեն հիվանդանոցից դուրս է գրվել և անցել իր ծառայողական պարտականություններին:
Հիշեցնենք, որ այսօր ԱԻՆ-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 25-ին, ժամը 11:28-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ՊՆ N թիվ զորամասին պատկանող «ԳԱԶ – 66» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը.
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տվյալների՝ կա 4 տուժած: