Գլխավոր դատախազը բացառում է, որ Հայկ Հարությունյանի սպանության ժամանակ այլ անձ է եղել (տեսանյութ)
ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի՝ մարտի 1-ի գործով որպես վկա պետք է հրավիրվեր ցուցմունք տալու, որի հնարավարությունն այլևս չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Ըստ նրա՝ վարկածները, թե ճնշումների ազդեցության հետևանքով է իրականացվել սպանությունը, խելամիտ չէ։
«Վստահ եմ, որ ցանկացած ողջամիտ մարդ այդ վարկածը լսելուց հասկացել է՝ ինչ պատվերների իրացման մասին է խոսքը»։
Անդրադառնալով կայքերի անդրադարձին՝ նա նաև նկատեց, որ ցանկացած մեկը կարող էր զանգել լրատվամիջոց և պնդել սպանության վարկածը, հետո թաքնվեր՝ վստահ լինելով, որ աղբյուրին չեն բացահայտելու։
Դատախազը չհամաձայնեց դիտարկմանը, թե ամեն դեպքում այլ անձ եղել է։
«Ինքնասպանության մասին առաջին օպերատիվ արձագանքը եղել է իրավապահների կողմից, որոնք նման բան չեն ասել»։
Ամեն դեպքում Արթուր Դավթյանը վստահ է, որ սա կարևոր իրադարձություն է, որը չի կարող ինչ-որ կերպ չանդրադառնալ մարտի 1-ի գործի քննության վրա։
Մանրամասները՝ տեսանյութում