Լիոնել Մեսսին մոտենում է նոր ռեկորդի
Չնայած նրան, որ երեկ Լիոնել Մեսսին «Բարսելոնա»-ի կազմում անցկացրեց մեկ խաղակես, սակայն նա իր ցուցանիշով հերթական անգամ մոտենում է ռեկորդի։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Մեսսին Լա Լիգայում անցկացրեց իր 400-րդ հանդիպումը։ Նա ոչ իսպանացի 2-րդ ֆուտբոլիստն է, ով կարողանում է անցկացնել 400 հանդիպում։
Այդ ցուցանիշով առաջատարն «Ատլետիկո»-ի և «Դեպորտիվո»-ի հարձակվող Դոնատոն է, ով անցկացրել է 415 հանդիպում։