Ողբերգությունը շարունակվում է.․․ Լիոնել Մեսսին նորից վնասվածք ստացավ
Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին այս մրցաշրջանում առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Նա մեկնարկային կազմում էր երեկ Իսպանիայի առաջնության հերթական տուրում տեղի ունեցած «Վիլյառեալ»-ի հետ հանդիպման ժամանակ, սակայն առաջին խաղակեսում նա նորից վնասվածք ստացավ ու փոխարինվեց։
Դեռ հայտնի չի, թե ինչ լրջության է նրա վնասվածքը։ Առաջիկա ժամերի ընթացքում այդ մասին հայտնի կլինի։