Պեսկովը մանրամասներ է հայտնել Պուտինի ու Մադուրոյի հանդիպումից
Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մանրամասներ է հայտնել Պուտինի ու Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հանդիպումից ու ապագա պլաններից։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Պեսկովը նշել է, որ առաջնորդները խոսել են երկու երկրներին վերաբերող հարցերի մասին։
Նրանք խոսել են նաև Վենեսուելայում տիրող քաղաքական իրավիճակի մասին, ինչպես նաև այն երկրների, որոնք խառնվում են Կարակասի ներքին գործերին։